Ինտերը որոշում է կայացրել Լուկակուի ապագայի վերաբերյալ
Միլանի «Ինտերը» մտադիր է թիմում պահել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին: Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, «ներաձուրիները» հաջորդ շաբաթ բանակցություններ են վարելու «Չելսիի» հետ հնարավոր գործարքի շուրջ:
Միլանյան գրանդը ցանկանում է բանակցել անգլիական ակումբի հետ Լուկակուի վարձակալության շուրջ՝ հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Նախորդ մրցաշրջանում Ռոմելուն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում խփել է տասը գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
2022/23 մրցաշրջանում միլանյան ակումբը զբաղեցրեց Ա Սերիայում երրորդ տեղը և հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0-1):
The post Ինտերը որոշում է կայացրել Լուկակուի ապագայի վերաբերյալ appeared first on ԳԱԼԱ.
