Ֆրանսիայում ծավալված զանգվածային անկարգությունները տեղափոխվել են Շվեյցարիա
Շվեյցարիայի Լոզան քաղաքում գիշերային անկարգությունների ժամանակ 7 մարդ է բերման ենթարկվել, որոնցից 6-ը անչափահաս են, գրում է 20Minutes-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
«Խոսքը պորտուգալական, բոսնիական և սոմալիական ծագում ունեցող 3 աղջիկների, ինչպես նաև վրացական և սերբական ծագում ունեցող, ինչպես նաև շվեյցարացի տղաների մասին է, նրանք 15-ից 17 տարեկան են։ Միակ չափահաս ձերբակալվածը 24 տարեկան է՝ շվեյցարացի»,-ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականը նշում է, որ անկարգությունների մասնակիցներին ոգեշնչել է հարեւան Ֆրանսիայում տիրող իրավիճակը։ Սոցցանցերում փողոց դուրս գալու կոչեր են տարածվել։
Ցուցարարները հարձակվել են խանութների, այնուհետ ժամանած ոստիկանների վրա։ Ըստ ականատեսների՝ անկարգություններին մասնակցել է ավելի քան 100 մարդ. նրանք քարեր և առնվազն մեկ Մոլոտովի կոկտեյլ են նետել իրավապահների վրա։ Ցուցարարների թվում եղել են մինչև 15 տարեկան երեխաներ։
The post Ֆրանսիայում ծավալված զանգվածային անկարգությունները տեղափոխվել են Շվեյցարիա appeared first on ԳԱԼԱ.
