Ֆրանսիացի քաղաքապետի տունը հարձակման է ենթարկվել. վիրшվորվել են նրա կինն ու երեխան
Ֆրանսիայի Լ՛այ լե Ռոզ քաղաքի քաղաքապետ Վենսան Ժանբրյունի տունը հարձակման է ենթարկվել անկարգությունների մասնակիցների կողմից։ Ինչպես հայտնել է պաշտոնյան Twitter-ում, իր կինն ու երեխան վիրավորվել են։
Ժանբրյունի խոսքով՝ մինչ ինքը աշխատավայրում է եղել, անհայտ հարձակվողները փորձել են մեքենայով խոյահարել տունը, ապա հրկիզել այն։
Դատախազությունը հետաքննում է սպանության փորձը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշենք, որ հուլիսի 2-ի գիշերը Ֆրանսիայում ավելի քան 40 ոստիկան ու ժանդարմ է վիրավորվել։ Գիշերային անկարգությունների արդյունքում 719 մարդ է բերման ենթարկվել, հայտնել է երկրի ՆԳՆ-ն Twitter-ում։ Բացի այդ, անկարգությունների ֆոնին հասարակական վայրերում գրանցվել է ավելի քան 800 հրդեհ։
The post Ֆրանսիացի քաղաքապետի տունը հարձակման է ենթարկվել. վիրшվորվել են նրա կինն ու երեխան appeared first on ԳԱԼԱ.
