Добавить новость
123ru.net
World News
Июнь
2023

Փաստաբանները որոշել են մեկ օրյա բողոքի ակցիա իրականացնել՝ հրաժարվելով պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց

0

2023թ. հունիսի 21-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։ 

«Ներկա փաստաբաններն արձանագրեցին իրավասու մարմինների և պատկան միջազգային կառույցների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:

Ներկաներն արձանագրեցին նաև, որ բռնության ենթարկված փաստաբանների մասով վարույթն իրականացում է ոչ բավարար արագությամբ, իսկ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ:

Ակնառու է նաև ոստիկանության անգործությունը, քանի որ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել:

Փաստաբանները, վերահաստատելով իրենց պահանջները, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները կանխելու նպատակով,  որոշեցին՝

- մեկ օրյա բողոքի ակցիա իրականացնել 2023 թվականի հունիսի 26-ին՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Հ.Գ.1.  Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է:

Հ.Գ.2. Այս պայքարի նպատակը վստահորդների արդար դատաքննության իրավունքի իրացման համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանել վստահորդի շահերը:

Հ.Գ.3. Հունիսի 26-ի բողոքի ակցիայից կարճ ժամանակ հետո հրավիրվելու է ակումբի նիստ քննարկելու համար հաջորդ 3 օրյա բողոքի ակցիայի ժամանակացույցը և պայմանները»,- ասված է հաղորդագրության մեջ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net