Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Հայ խորհրդարանականները խոսել են ադրբեջանական ոտնձգությունների, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրների մասին

0

Ուրախ ենք Հայաստանի Ազգային ժողովում հանդիպելու արգենտինացի գործընկերների հետ: Հուսով ենք, որ ձեր այցը մեր երկիր կնպաստի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը։ Ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն Արգենտինայի Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ մայիսի 31-ին կայացած հանդիպմանը, հայտնել է ՀՀ Ազգային ժողովը։

«Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին եւ առկա մարտահրավերներին՝ Իշխան Սաղաթելյանը նշել է. «Արցախի մի մասը գտնվում է թշնամու վերահսկողության տակ, իսկ մնացած մասը՝ շրջափակման մեջ: Ադրբեջանական զորքերն էլ գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում»: Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով Արցախի խնդիրը միայն այնտեղ ապրող հայերի անվտանգության կամ իրավունքների պաշտպանության հարց չէ, այլ նաեւ սեփական հայրենիքում ապրելու ինքնորոշման իրավունքի խնդիր: Պատգամավորը կարեւորել է այդ հարցում բարեկամ երկրների աջակցությունը:

Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան, որը պատվիրակության ղեկավարն է, շնորհակալություն է հայտնել Իշխան Սաղաթելյանին Հայաստան հրավիրելու եւ ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, եւ իրենք առկա իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը կներկայացնեն իրենց երկրին ու միջազգային հանրությանը:

Հայ խորհրդարանականները խոսել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրների մասին: Նշվել է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների պահանջներն ու հորդորները:

ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի Սենատի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարության համար: ԱԺ պատգամավորները բարձրացրել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, կարեւորել օր առաջ նրանց հայրենիք վերադարձը:

Կողմերն արժեւորել են Արգենտինայում ապրող հայ համայնքի դերակատարությունը հայ-արգենտինյան կապերի ամրապնդման եւ փոխգործակցության խորացման գործում:

Խորհրդարանականները խոսել են տարբեր ոլորտներում երկկողմ կապերը զարգացնելու անհրաժեշտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net