Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Երեխաների միջազգային օրը Երևանում կկայանա «ՄուկՕպերա» մանկական օպերայի պրեմիերան

0
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը մի հրաշալի նախաձեռնությամբ է հանդես գալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ երեխաներին ներկայացնելով կոմպոզիտոր, սցենարիստ, դրամատուրգ Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա» խորագրով երկու գործողությամբ մեկ ժամ տևողությամբ մանկական օպերայի պրեմիերան։


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Քրիստ Մանարյանը նշեց, որ մանկական օպերա ստեղծելու նախաձեռնությունն ու մտահղացումը օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանինն է եղել, և հենց նրա առաջարկով էլ ինքն անմիջապես ձեռնամուխ է եղել գրելու օպերայի լիբրետոն և երաժշտությունը. - «Հեքիաթ է ըստ էության, մկնիկի մասին, որի ծննդյան օրը մայրը որոշում է նվեր անել»։


Հիշեցնենք, որ Քրիստ Մանարյանը 400-ից ավելի մանկական երգերի հեղինակ է, բայց առաջին անգամ է դարձել նաև մանկական օպերայի հեղինակ։


Ի դեպ, այս նոր մանկական օպերան նաև առաջինն է անկախության տարիներին գրված, կամ ավելի ճիշտ՝ 1978 թվականից հետո գրված և բեմադրված վերջին մանկական օպերայից հետո։ Խոսքը Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահը» մանկական օպերայի մասին է։ Եվ ահա միայն 45 տարի անց գրվել և բեմադրվել նոր մանկական օպերա՝ «ՄուկՕպերա»-ն, որի բեմադրող ռեժիսորն է Արթուր Սահակյանը։


Անվանի ռեժիսորը, որի բեմադրությունները մի քանի տասնամյակ հիացրել են թատերասերներին, նույնպես առաջին անգամ է ձեռնամուխ եղել օպերայի բեմադրությանը՝ Քրիստ Մանարյանի խնդրանքով. - «Սովորում եմ, անընդհատ սովորում եմ ոնց է պետք աշխատել։ Գիտե՞ք ինչն է ամենակարևորը ինձ համար։ Որ վաղը երեխաներին մենք նվեր կունենանք անելու։ Իսկ երեխաները երևի թե ամենապայծառ բանն են, որոնց համար արժի ստեղծագործել։ Երաժշտությունը շատ լավն է, ես էլ փորձել եմ այդ երաժշտությունը չկորցնել, փայփայել։ Կարենը շատ կարևոր բան է արել, պետք է հենց մանկուց երեխաներին սովորեցնել լավ երաժշտության։ Մենք էլ հենց էդպես ենք արել, որպեսզի իրենք գան ու հայտնվեն այդ աշխարհում ու սկսեն հասկանալ։ Այս ժանրին ծանոթացնելու շատ մեծ քայլ է արել։ Ակադեմիական արվեստը կարևոր բան է ճաշակ զարգացնելու, քաղաքացի զարգացնելու համար»։


«ՄուկՕպերա»-ի բեմադրող նկարիչը Ռաֆայել Խաչատրյանն է, ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը, գործիքավորումը Մելիք Մավիսակալյանինն է։ Այս արվեստագետների համատեղ ջանքերով էլ ծնունդ է առել այս նոր մանկական հեքիաթ-օպերան, որը հունիսի 1-ին կներկայացվի մանուկներին և մեծահասակներին։


Իսկ հեքիաթի կարիք բոլոր ժամանակներում է եղել թե' փոքրերի, թե' մեծահասակների համար։ Ինչպես ընդգծում էր Արթուր Սահակյանը և Քրիստ Մանարյանը, հեքիաթը չպիտի կորցնել անգամ եթե արդեն մանուկ չես։


«Հենց կորցնում ենք այդ հեքիաթը, հենց սկսում ենք ապրել այդ հորինված իրականության մեջ, դառնում ենք տխուր, դժբախտ, պրոբլեմներով լի, պրոբլեմների մի կծիկ ենք դառնում։ Հեքիաթը պիտի չկորցնես, այս հեքիաթը, որ իրենք հավատում են, անպայման հավատում են։ Ու մենք էլ ենք հավատում։ Այդ հեքիաթը պիտի կյանքումդ չկորցնես։ Սա մարդու ստեղծած նոր որակն է աշխարհի, մարդ միշտ ի վնաս իրեն է աշխատում, ինչ-որ տարօրինակ բան կա։ Իսկ երեխան՝ չէ։ Իրականությունը մոգոնված է... պատերազմը մոգոնված բան չի՞, ի՞նչ տրամաբանություն կա դրա մեջ։ Էդ մեր մոգոնածն է։ Հեքիաթը մոդելն է, թե ոնց կարող ա լինի ու ոնց ենք մենք փչացնում։ Հեքիաթում էլ, չէ՞, պատահում ենք տենց բաներ, բայց վերջ ի վերջո պարզ ասում է՝ չարը պատժվում է, բարին հաղթում է», - ասաց Արթուր Սարգսյանը։


«Հեքիաթները իրականության կոդավորված մոդելներ են։ Դա շատ հետաքրքիր ժանր է, միջնադարյան Եվրոպայում դրանք կարելի է ասել սարսափի ժանրից էին« «Կարմիր գլխարկը» բոլորովին այլ կերպ է վերջանում, հետո էլ... գայլի փորը պատռեցին, հանեցին։ Խոսքը այն մասին է, որ երիտասարդ օրիորդները չպիտի խոսեն անծանոթ տղամարդկանց հետ, չշփվեն։ Մեր հայկական հեքիաթները սպիտակ դևը, սև դևը... նստում, անցնում է, դուրս է գալիս ուրիշ չափումներ, ուրիշ տիեզերք, ուրիշ իրականություն։ Այս ամեն ինչը որ ուսումնասիրեք, կտեսնեք, որ հեքիաթը սահմաններ չունի ընդհանրապես։ Արթուր ճիշտ ասաց՝ իրականություն է հորինած։ Հեքիաթը իրականություն է, որի մասին մենք չենք էլ պատկերացնում ինչքան խորն է և ինչքան լայն է»։





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net