Добавить новость
123ru.net
World News
Май
2023

ԵՄ-ը ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվացումը վերջին մեկ ամսվա ընթացքում

0
Երկու օրից Քիշնևում նախատեսված բանակցություններին ընդառաջ Եվրամիությունը ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվացումը վերջին մեկ ամսվա ընթացքում։ Հայտարարությունը տարածած Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակը միևնույն ժամանակ կարևոր է համարել, որ կողմերը խուսափեն խաղաղության գործընթացը վնասող հայտարարություններից։


«Կարևոր է պահպանել այս պատմական առաջընթացը և խուսափել այնպիսի քայլերից, ներառյալ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը», - հայտարարում է Փիթեր Ստանոն։


Հայտարարությունում Եվրամիությունը հիշեցնում է Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում անցկացված հայ-ադրբեջանական վերջին բանակցություններն ու ընդգծում՝ արդյունքում առաջնորդները հրապարակավ վերահաստատեցին իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա- Աթայի հռչակագրին, որով կողմերը ճանաչում են Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։


«Մենք ողջունում ենք այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունը մայիսի 22-ին և Հայաստանի հստակ պատրաստակամությունը՝ աշխատելու սահմանի դելիմիտացիայի ուղղությամբ։ Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի նախագահի մայիսի 25-ի հայտարարությունը»։


Նշվում է նաև, որ Եվրոպական խորհրդի միջնորդությամբ Բրյուսելում մայիսի 14-ին անցկացված բանակցություններում կողմերը կենտրոնացել են մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես, սահմանային խնդիրների, հաղորդակցության, հումանիտար հարցերի ու նախկին ԼՂԻՄ տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վրա։ Քանի դեռ զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, Եվրամիությունը կարևորում է վստահության ձևավորելու, խնդիրները լուծելու առաջնորդություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ համապարփակ կարգավորման հասնելու համար։


Եվրամիությունը վերահաստատում է խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու հանձնառությունը և շեշտում՝ չնայած հակամարտության բարդ պատմությանը, բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով։




 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net