Ճապոնիայի վարչապետն իր նստավայրում խնջույք կազմակերպելու պատճառով աշխատանքից ազատել է որդուն
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան իր ավագ որդուն՝ Շոտարոյին, հեռացրել է քաղաքական հարցերով անձնական քարտուղարի պաշտոնից այն բանից հետո, երբ հայտնի է դարձել պաշտոնական նստավայրում նրա երեկույթի մասին։ Նախաամանորյա գիշերվա խրախճանքի լուսանկարները հրապարակել է ճապոնական Syukan bunshun շաբաթաթերթը։ Լուսանկարներում 32-ամյա Շոտարո Կիշիդան և նրա հարազատները կեցվածք են ընդունել մամուլի ասուլիսի պաշտոնական ամբիոնի հետևում և գլխավոր սանդուղքի կարմիր գորգի վրա՝ ծաղրելով նախարարների ավանդական հետնշանակային լուսանկարը: Այս մասին գրում է svoboda.org-ը:
«Քաղաքական հարցերով անձնական քարտուղարի պետական պաշտոնում նրա գործողությունները տեղին չէին, ես որոշեցի փոխարինել նրան, որպեսզի նա գիտակցի իր պատասխանատվությունը»,- ասել է Կիշիդան՝ մեկնաբանելով որդուն աշխատանքից հեռացնելը։ Ավելի վաղ վարչապետը հրապարակավ քննադատել էր Շոտարոյին իր «անպատշաճ» պահվածքի համար։
Կիշիդան ազատված պաշտոնում արդեն նշանակել է իր երկարամյա օգնական Տակայոշի Յամամոտոյին։ Շոտարո Կիշիդան վարչապետի ութ անձնական քարտուղարներից մեկն է դարձել 2022 թվականի հոկտեմբերին։ Ընտանիքի անդամների նշանակումը որպես ժառանգների նախապատրաստման մաս, սովորական երևույթ է ճապոնական քաղաքականության մեջ:
“会見ごっこ”の写真は、壁面やじゅうたんの意匠から「大ホール」とみられる。
— 週刊文春 (@shukan_bunshun) May 30, 2023
「賓客をもてなす部屋で、昨年4月にはニュージーランドのアーダーン首相(当時)、5月にはフィンランドのマリン首相を迎えて晩餐会が開かれた」 https://t.co/DsQvGivBzQ
