Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Հրաժարվում է արդյո՞ք Ադրբեջանի նախագահը բրյուսելյան պայմանավորվածություններից. Փաշինյանը պարզաբանում է պահանջում

0
Վարչապետ Փաշինյանի համոզմամբ՝ Ալիևի երեկվա հայտարարություներից հետո և' միջազգային գործընկերները, և' Բաքուն պետք է պարզաբանում տան։


Ալիևը երեկ Լաչինում բնակիչների հետ հանդիպմանը մի շարք սպառնալից հայտարարություններ արեց։ Մասնավորապես, նա պնդեց, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա։




«Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները, և այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ ՝ Լաչին քաղաքում։ Թող չմոռանան, որ այստեղից նաև երևում են Հայաստանի գյուղերը», - սպառնացել էր Ալիևը։


«Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանը, և այդ մասին հայտարարել է Եվրամիությունը, պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունները։ Առնվազն հասկանալի չեն էս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում, որ այստեղ և' Ադրբեջանը, և' միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Եվ ես կարծում եմ, պարոն Միրզոյան, մենք իսկապես մեր գործընեկներից պետք է այս հարցի պատասխանը ստանանք։ Որովհետև եթե էդ նշանակում է հրաժարում... Տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն անել։ Կարծում եմ, էստեղ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները նաև պլանավորենք», - այսօր խորհրդարանում նշեց Փաշինյանը։


Ալիևի և Փաշինյանի այս հայտարարությունները հնչում են Քիշնևում հունիսի 1-ին կայանալիք հնգակողմ հանդիպումից առաջ, որտեղ, ինչպես այսօր վստահեցրեց Հայաստանի վարչապետը, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի. - «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»։




Մինչ Հայաստանի իշխանությունը խոսում է Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության ու արցախահայերի անվտանգության միջազգային մեխանիզմի կաևորության մասին, Ալիևը ուղղակի սպառնում է արցախցիներին՝ պահանջելով լուծարել պետական մարմինները. - «Բոլորին լավ հայտնի է, որ մենք հնարավորություն ունենք այդ տարածքում ցանկացած օպերացիա իրականացնել։ Այդ պատճառով [Արցախի] խորհրդարանը պետք է ցրվի, այն էլեմենտը որն իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուս պաշտոնյանները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում կարող է ամնիստիայի մասին խոսք լինել»։


Արցախի պաշտոնյաների հրաժարականից բացի, Ալիևը պնդել է, թե Բաքուն  Արցախի անկախության ու կարգավիճակի հարցը փակել է՝ հորդորելով արցախցիներին ենթարկվել Ադրբեջանի օրենքներին. - «Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, անջատողականության վերջը եկել է: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը, դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»։


Պաշտոնական Ստեփանակերտը այսօր հակադարձել է Ալիևին 

Պաշտոնական Ստեփանակերտը  այսօր հակադարձել է Ալիևին։ Մասնավորապես, արձագանքելով պետական ատրիբուտները լուծարելու հայտարարությանը, Արցախի նախագահի խոսնակը «Արցախպրեսին» փոխանցել է. - «Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով։ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և փաստորեն այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը»:  


Արցախի խորհրդարանի իշխող և ընդդիմադիր ուժերը պնդում են, որ չեն պատրաստվում կատարել Ադրբեջանի նախագահի պահանջները  և պատրաստ են պայքարել իրենց պետական խորհրդանիշների համար։   


Իշխող խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանի համոզմամբ, Ալիևի  հայտարարությունները Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն են։ Մասնավորապես, երբ Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, Ալիևն էլ կարող է նման հայտարարություններ անել։


Դանիելյանը հնարավոր չի համար, որ ինչպես Ալիևն է նշում, Արցախում ինչ-որ գործողությունների իրականացվեն։ Նրա կարծիքով, ռուս խաղաղապահները կկանխեն նման գործողությունները։ 


Իսկ Արցախի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանի համոզմամբ, Ալիևի ճնշումներն ու սպառնալիքները է'լ ավելի ուժգնացան, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախն  Ադրբեջանի կազմում. - «Խոսակցությունները Նիկոլ Փաշինյանի կողմից, որ իրենք պայքարելու են, որպեսզի մեր անվտանգությունը և իրավունքները ապահովվի, կամ ինչ-որ երկխոսությունների մասին են խոսում, բոլորը Արցախը Ադրբեջանին հանձնելու պրոցեսի գեղեցիկ փաթեթավորումն է»։ 


Երեք օրից Քիշնևում առաջնորդների մակարդակով հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցելու են նաև Եվրոպական խորհրդի նախագահն ու Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները։ Պաշտոնական Երևանը բանակցություններից առաջ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Արցախը, բայց նաև կարևոր է համարում արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովումը։





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net