Добавить новость
123ru.net
World News
Май
2023

ԱԺ նախագահը Սլովենիայի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը

0

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սլովենիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ  քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու հարցը:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ։

«Համատեղ հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցին: Արդեն մոտ կես տարի է, ինչ Արցախի ողջ  բնակչությունը ապրում է պարենային և հումանիտար ճգնաժամի պայմաններում: Հաշվի առնելով Բաքվի օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը՝ ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձանագրումները»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և բազմաոլորտ համագործակցության ընդլայնումը:

«Հաջորդ տարի լրանում է մեր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և կարծում եմ, որ մեր երկկողմ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունի։  Այդ մասին նշեց նաև իմ գործընկերը, այդ հարցում մենք համակարծիք ենք: Մենք կարևորում ենք  նաև մեր խորհրդարանների միջև համագործակցությունը՝ առանձնացնելով երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը»,- ասաց նա:

Ըստ ԱԺ նախագահի՝  կարևորվել են նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկելու աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-սլովենական տնտեսական համագործակցությանը, ընդգծվել է տնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Սիմոնյանը Սլովենիային շնորհակալություն հայտնեց 2022 թվականի հոկտեմբերին արցախցի մի խումբ երեխաներին աջակցելու համար, ովքեր Սլովենիայում մասնակցել են Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական, սոցիալական վերականգնման ծրագրին։ Սիմոնյանը նաև ուրախությամբ հայտնեց, որ ծրագիրը երկարաձգվել է ևս երկու տարով։

ԱԺ նախագահի խոսքով` հանդիպման ժամանակ ինքը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը հետևողականորեն նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Նա ընդգծեց, որ հայկական կողմը  կշարունակի ջանքեր գործադրել  Հայաստանի ու Սլովենիայի միջև համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ ակնկալելով  գործընկերների աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում:

«Հանդիպման ժամանակ նշեցի, որ Հայաստանը տարածքային որևէ պահանջ իր հարևանների նկատմամբ չունի և խնդրեցի իմ գործընկերոջը միջազգային բոլոր հարթակներում աջակցել Հայաստանի կողմից խաղաղությանն ուղղված քայլերին: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ դրական արձագանք ստացա, քանի որ իմ գործընկերը  նույնպես շատ կարևորում է խաղաղությունը»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net