Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով և հարվածներ հասցնելով՝ բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ․ հարուցվել է քրեական գործ

0

2023թ. մայիսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան-17  հասցեում տեղակայված՝  ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ վարչական շենքի  դիմացի ավտոկայանատեղում տարաձայնությունների պարզաբանման շուրջ վիճաբանություն է առաջացել մի կողմից՝  Հ. Հ.-ի, և Ա. Հ.-ի, մյուս կողմից՝  Ա. Ա.-ի և Ա. Խ.-ի միջև, որի ընթացքում նշված անձինք, խմբով, անթաքույց կերպով խախտելով հասարակական կարգն ու վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ և խաթարելով ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ հերթապահների բնականոն աշխատանքը, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգն ու բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով և հարվածներ հասցնելով՝ բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ, որից հետո Հ. Հ.-ն իր անվամբ հաշվառված «MP BAIKAL 422» տեսակի ատրճանակի բռնակով դիտավորյալ հարվածել է նշված վայրում կայանված՝ Ա. Ա.-ի վարմամբ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակուն և ջարդել այն, իսկ վերջինս, ենթադրաբար վիճաբանությունը դադարեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված «CZP-10M» տեսակի  ատրճանակով դեպի օդ  արձակել է մեկ կրակոց: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության դատախազությունը։

«Այնուհետև, նշված դեպքի առթիվ համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով, ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Դ. Բեկ փողոցում տեղակայված՝ ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հրավիրված Ա. Ա.-ի և Ա. Խ.-ի ներկայանալուց հետո, նույն օրը, ժամը 22:30-ի սահմաններում, նշված վարչության դիմացի ճանապարհահատվածում Վ. Մ.-ն դիտավորյալ բռնություն գործադրելով հարվածներ է հասցրել Ա.Ա,-ին, որից հետո մի կողմից՝ Ա.  Ա.-ն և Ա, Խ,-ն, իսկ մյուս կողմից՝ Վ, Մ.-ն  ու քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք, խմբով, անթաքույց կերպով խախտելով հասարակական կարգն ու վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, խաթարելով նշված ճանապարհահատվածի բնականոն երթևեկությունն ու ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասի բնականոն գործնեությունը, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով՝ բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարական կարգը:

Նշված փաստերի առթիվ 29.05.23թ. ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Վերոհիշյալ անձինք ձերբակալվել են:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net