Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)
Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը․
«Կրթության մինչև 2030 թվականի ռազմավարությամբ նշվել է, որ մինչև այդ ժամանակը ՀՀ առնվազն 4 ԲՈՒՀ պետք է մտնի աշխարհի լավագույն 500 ԲՈՒՀ-երի ցանկ։ Նպատակը լավն է, սակայն իրագործմանը միտված քայլեր չեն երևում։ Կրթության պատասխանատուները խուսափում են ցավոտ լուծումներից, դիսկոմֆորտ կլինի որոշ խմբեր, մարդկանց համար։
Դա նման է նրան, որ ասենք նպատակ ենք դրել մինչև 2030 թվականը լողի օլիմպիական չեմպիոն ունենալ, բայց լողավազանները կամ դատարկ են կամ 10 սմ ջուր է լցված և ոչ մի պատասխանատու չի ասում, թե ջուր ինչու չկա և երբ պետք է լցվի։ ԲՈՒՀ-երում դեստրուկտիվ համակարգ է, շատ դասախոսներ նվազագույն պահանջներին չեն համապատասխանում։ Ուսանողը ԲՈՒՀ-ում 4 տարի կորցնում է, հանդիպում 2-3 լավ, բայց 10-ից ավելի խաբեբա դասախոսի»,-նշել է Հայրապետյանը։
Նրա կարծիքով, մարդը չի ուզում 2 տարի վճարել նախորդ 4 տարվանը կրկնելու համար, մագիստրատուրա չեն գնում, բակալավրիատ դիմողները ավելի շատ են, քան՝ մագիստրատուրա։ Այս ամենի ֆոնին կրթության արժևորման մասին պետության խոսքերը լոզունգի ու բաժակաճառի մակարդակի են։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
