Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Երևանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը այսպիսով որևէ փոփոխության չի ենթարկվի. Արա Գոչունյան

0
Նախնական արդյունքների հրապարակումից կարճ ժամանակ անց վերընտրվելու առթիվ Ռեջեփ Էրդողանին շնորհավորեց նաև Հայաստանի վարչապետը։  


«Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը՝ մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք նորմալացման ուղղությամբ», - Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը:




Էրդողանը երեկ ընտրությունների երկրորդ փուլում հավաքեց ձայների շուրջ 52 տոկոսը և կշարունակի պաշտոնավարել մինչև 2028 թվականը։




Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակնկալիքների մասին Երևանի հայտարարություններին՝ վերջին շաբաթներին գործընթացը հետընթաց է արձանագրել։


Նախընտրական շրջանը Թուրքիայում համընկավ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման հետ։ Այս իրադարձությանը պաշտոնական Անկարան սուր արձագանքեց՝ Երևանին խիստ քննադատության ենթարկելով։ Հայաստանի համար օդային տարածքը փակեցին ու նախազգուշացրին՝ եթե Հայաստանը նույն կերպ շարունակի, հայ-թուրքական կարգավորման գործընթացը կընդհատվի։


Հայաստանի իշխանությունների արձագանքն այս  քննադատությանը ըստ էության այպիսին էր՝  արձանը տեղադրելու որոշումը Երևանի քաղաքապետարանն է կայացրել, ո'չ կառավարությունը, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հենց գործադիրն է իրականացնում։ Վարչապետ Փաշինյանը հուշարձանի տեղադրումը սխալ համարեց։ 




Թուրքական կողմի քննադատական ու նախազգուշական հայտարարություններն անձամբ արտգործնախարար Մևլյութ Չավուշողլուն էր անում։




Առայժմ հայտնի չէ, թե արդյոք ընտրություններից հետո նա կշարունակի պաշտոնավարել, բայց փորձագետների համոզմամբ՝ դա էական չէ, գլխավոր անձը հենց Էրդողանն է.


«Ի՞նչ տարբերություն, երբ որ էդ քաղաքականությանը վերջնական տեսք տվող գլխավոր դեմքը չի փոխվում», - ասում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։


Նա վստահ է, որ Երևանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը այսպիսով որևէ փոփոխության չի ենթարկվի։ Նույնը կմնան նաև թուրքական կողմի խոսույթն ու ոճը. - «Հետևաբար էդ առանցքային քաղաքականությունը պետք է շարունակվի, և եթե մենք հաշվի առնենք, որ նախագահ Էրդողանի վերընտրությունը շատ ողջունված է ադրբեջանցիների կողմեն։ Թուրքիայի ադրբեջանական ծագումով քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը քվեարկած են Էրդողանին ի նպաստ։ Էս բոլորը մեզ ցույց ենք տալիս, որ առաջիկա շրջանին Թուրքիան ինչ առաջնահերթություններով կառաջնորդվի Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնության հարցի մեջ»։


«Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը շատ բարդ իրավիճակ է ստեղծել 44-օրյա պատերազմից հետո սկսված հայ-թուրքական կարգավորման  գործընթացում, ասում է Գոչունյանը։ Այդուհանդերձ, շեշտում է, որ գլխավոր հարցը մնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը։ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ այս հարցն է փորձում լուծել։





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net