Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Ջրբաժանը հստակ է․ կա՛մ օրվա իշխանության վարած օրակարգի, այսինքն՝ հանձնվելու և ստրկության ճանապարհն է, կա՛մ պայքարի․ Իշխան Սաղաթելյան

0

Մայիսի 28-ը հայ ժողովրդի ամենալուսավոր տոներից մեկն է, 1918 թվականի մայիսի 28-ին մեր նախնիներն իրանացրեցին անհնարինը․ նրանք ցեղասպանված ժողովրդին կազմակերպեցին, համախմբեցին, հույս տվեցին, կամք, վճառականություն, պայքարի և լույսի ճանապարհը ցույց տվեցին, առաջնորդեցին, ռազմաճակում հաղթանակ կերտեցին և ստեղծեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով պետականության վերականգնման 105-ամյակին նվիրված միջոցառմանն ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ 105 տարի անց կրկին կանգնած ենք գոյութենական վտանգի առջև։ 

«Հայ ժողովուրդը պայքարելու է իր հայրենիքի համար։ Եվ ցանկացած փաստաթուղթ, որը ընդունվելու է այս իշխանությունների կողմից, որով Արցախը լինելու է  Ադրբեջանի կազմում, դա առոչինչ է, դա լեգիտիմություն չունի, և մեր ժողովուրդը դա չի ընդունելու»,- ընդգծեց նա։

«Ջրբաժանը հստակ է․ ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր պատրաստ են պայքարել հայրենիքի համար, ում համար մեր հայրենիքի յուրաքանչուր թիզ սուրբ է և պատրաստ են անձնազոհությամբ պահել ու պաշտպանել այն։ Իսկ ջրբաժանի մյուս կողմում իրենց երկրում տնվորի կարգավիճակով ապրող այս իշխանություններն են, ովքեր իրենց հայրենիքի համար «կադաստրի վկայական» են աղերսում թշնամուց, ովքեր իրենց հայրենիքում ապրելու իրավունքն աղերսում են թշնամուց»,- նշեց ՀՅԴ գործիչը։

Ըստ նրա՝ ջրբաժանը հստակ է․ կա՛մ օրվա իշխանության վարած օրակարգի, «այսինքն՝ հանձնվելու և ստրկության ճանապարհն է, կա՛մ պայքարի»։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Ես հստակ ասում եմ՝ շատ ժամանակ չունենք, դանակը վաղուց հասել է ոսկորին։ Օրվա իշխանությունը շատ հստակ հրապարակել է երկիրը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը։ 2023 թվականը հայ ժողովրդի և հայ մարդու համար ճակատագրական տարի է։

Ես այսօր այս խորհրդանշական վայրում կասեմ ըդամենը հետևյալը, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով ու միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչ, մեր ժողովրդին ոտքի է հանելու և առաջնորդելու է պայքարը և ներքին ու արտաքին թշնամուն դուրս է վռնդելու մեր երկրից։

Այո՛, նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում մենք հաղթելու ենք»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net