Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Հենրի Քիսինջերը՝ 100 տարեկան

0
Արդիական քաղաքական ասպարեզի ամենափորձառու գործիչներից մեկը, ԱՄՆ դիվանագիտության վետերան, նախկին պետական քարտուղար, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը մայիսի 27-ին նշեց ծննդյան 100-ամյակը:


Նա ԱՄՆ պատմության ընթացքում միակն է, ով միաժամանակ զբաղեցրել է այդ երկու պաշտոնները:


Նա ծնվել է հրեաների ընտանիքում 1923 թվականի մայիսի 27-ին Վայմարյան հանրապետության (ներկայիս Գերմանիա) Բավարիայի երկրամասի Ֆյուրտ ավանում:


Նացիստների քաղաքականությունից սարսափած ընտանիքը կարողացել է 1938 թվականին տեղափոխվել ԱՄՆ:


Գերմանիայում մնացած նրա բոլոր ազգականները Հրեից ողջակիզման՝ Հոլոքոստի տարիներին սպանվել են:


Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ամերիկյան բանակում, այդ թվում Գերմանիայում՝ որպես ռազմական հետախուզության թարգմանիչ գերմաներենից: 1945 թվականին Հեսսենի երկրամասում նշանակվել է դենացիֆիկացիայի հարցով պատասխանատու սպա: Արժանացել է Բրոնզե մեդալին:


Պատերազմից հետո ԱՄՆ-ում ավարտել է Հարվարդի համալսարանը: 1950-ականների երկրորդ կեսից սկսել է աշխատել քաղաքական տարբեր կառույցներում որպես անվտանգության հարցերով փորձագետ:


Ռիչարդ Նիքսոնի նախագահության օրոք 1969-1974 թվականներին նշանակվել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական և պետական քարտուղար: Այդ երկրորդ պաշտոնում մինչև 1977 թվականը շարունակել է աշխատաքը Ջերալդ Ֆորդի նախագահության օրոք:


Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր է: Պետական պաշտոններից հեռանալուց հետո դասավանդել է, հեղինակել է բազում աշխատություններ և գրքեր, տարբեր քաղաքական գիտահետազոտական հաստատություններում աշխատել է որպես խորհրդատու:


Խորհրդային Միության և հետագայում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում համարվել է «համարժեք գործնական կապերի և անհրաժեշտության պարագայում վճռական զսպման կողմնակից»:


2007 թվականին մի խումբ այլ վետերան դիվանագետների հետ Կոնգրեսին դիմել է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հորդորով:


Ուկրաինայի հարցում 2022 թվականին առաջարկել է «վիճելի տարածքներում անցկացնել հանրաքվե՝ միջազգային հսկողության ներքո», հորդորել է Կիևին որոշ զիջումների գնալ, ինչի համար նախագահ Վլադիմիր Զելենկու կողմից ենթարկվել է սուր քննադատության:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net