Անգլիայից հայտնել են, որ «Չելսին» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Արսեն Զախարյանի նկատմամբ
Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) «Չելսի» ակումբը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Մոսկվայի Դինամոյի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելու հարցում։
Այս մասին հայտնել է լրագրող Ֆելիքս Ջոնսթոնը։
Նրա խոսքով, լոնդոնցիները չեն կարող ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնել բացառապես Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների պատճառով։
Հիշեցնենք, որ անցյալ ամառ «Չելսին» 20-ամյա կիսապաշտպանի համար առաջարկել էր 12,6 միլիոն ֆունտ սթերլինգ, սակայն տրանսֆերը չկայացավ՝ ռուսաստանյան ֆուտբոլի նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառով։ Այսպիսով,ՌԴ շատ ակումբներ խնդիրներ են ունեցել եվրոպական տրանսֆերներից միջոցներ ստանալու հարցում:
Զախարյանը «Դինամո» է տեղափոխվել 2017 թվականին, սկզբում հանդես է եկել երիտասարդական թիմում, իսկ 2020 թվականին դարձել է հիմնական կազմի խաղացող։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Դինամոյի» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
The post Անգլիայից հայտնել են, որ «Չելսին» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Արսեն Զախարյանի նկատմամբ appeared first on ԳԱԼԱ.
