«Ո՞վ է լինելու կադաստրի վկայականի գլխավոր նոտարը, Իլհամ Հեյդարի Ալիևը՞…». Ն. Զոհրաբյան
«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով խորհրդարանի ամբիոնից Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, նշել է.
«Նա այնպիսի հայտարարություններ է անում, որոնք նախատեսված են մինուս անսահմանություն IQ ունեցողների համար, որովհետև միայն այդ հասարակությանը կարելի է այնքան չհարգել, որ ասի, թե մեր երկիրը կադաստրի վկայական չունի, այսինքն, ճանաչված սահմաններ չունի:
Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞ւր էր մեր խորհրդարանական ընդդիմությունը, որ լիներ դահլիճում և ասեր՝ Նիկոլ Փաշինյան, եթե մեր երկիրը չունի կադաստրի վկայական, և այդ կադաստրի վկայականը պետք է մուրանք, խնդրենք Ալիևից, այդ դեպքում Հայաստանն իր ընդունված սահմաններով ինչպե՞ս է դարձել ՄԱԿ-ի լիարժեք անդամ»:
Նաիրա Զոհրաբյանը նշում է՝ այո, Հայաստանի բոլոր իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մշտապես նշել են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանից, բայց Արցախը Ադրբեջանի կազմից դուրս է դիտարկվել:
Կրկին անդրադառնալով ընդդիմության բացակայությանը՝ Զոհրաբյանը նշեց.
«Համաձայն եմ Փաշինյանի հետ, որ ասում է՝ ինչո՞ւ եք փախչում: Ճիշտ է ասում՝ ինչո՞ւ չկայիք: Մի հատ ստից «կիլդիմ» սարքեցիք երկկողմանի… Հիմա ես իրավունք ունե՞մ մտածելու, որ դուք այդ «կիլդիմը» դիտավորյալ սարքեցիք, որ փախչեք հարց ու պատասխանից: Ինչո՞ւ եք վախենում իր հետ առերեսվելուց…»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:
The post «Ո՞վ է լինելու կադաստրի վկայականի գլխավոր նոտարը, Իլհամ Հեյդարի Ալիևը՞…». Ն. Զոհրաբյան appeared first on ԳԱԼԱ.
