Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Կարծր բռնապետությունը սպառնալիք է ժողովրդավարական ձգտումներ ունեցող հարևանների համար․ Freedom House

0
Freedom House-ի անցումային շրջանի երկրների 2023 թվականի զեկույցում նշված է՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ահազանգ է ողջ աշխարհին էկզիստենցիալ սպառնալիքի մասին, որը կարող է ներկայացնել կարծր բռնապետությունը ժողովրդավարական ձգտումներ ունեցող հարևան պետությունների համար։ Սակայն Կովկասում ծավալված նմանատիպ սցենարը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում։ 2020 թվականին Ադրբեջանը հետ գրավեց Լեռնային Ղարաբաղի մի մասը, երկրի մի շրջան, որը տեղացի էթնիկ հայերի ուժերը պահում էին 1994 թվականից սկսած՝ պարտության մատնելով ադրբեջանական ուժերին։


2020 թվականի հաղթանակից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակեց տարածքային պահանջների իր հավակնությունները ռազմական միջոցներով։ 2022 թվականին նա լայնածավալ ներխուժում կատարեց Հայաստանի Հանրապետություն, իսկ 2023 թվականի սկզբին ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին, արգելափակելով ծայրահեղ կարևոր ճանապարհը «բնապահպան բողոքի ակցիայի» անվան տակ, ընդգծում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։


Ռուսաստանի կողմից, ըստ զեկույցի, 2014 և 2022 թվականներին Ուկրաինայի տարածքների գրավումը հանգեցրել է բնակիչների ֆիզիկական անվտանգության և իրավունքների դրամատիկ կորստի և բազմաթիվ ցուցիչներ կան, որ Բաքվի վերահսկողության ընդլայնումը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի որոշ տարածքների հանդեպ, գրեթե նույն կերպ կոչնչացնի տեղացիների ազատություններն ու անվտանգությունը։


Ժողովրդավար կառավարությունները չպետք է անտեսեն վտանգը։ Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը, ինչպես նաև ապահովելու Ադրբեջանի օկուպացիայի տակ ապրողների կամ դրանից փախուստի դիմողների պաշտպանությունը։


Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ընդգրկված են 29 երկիր։ 6-ը համարվում են ժողովրդավար, 4-ը՝ մասամբ ժողովրդավար, 11-ը՝ անցումային կամ հիբրիդային, 8-ը՝ ավտորիտար ռեժիմի երկրներ։ Հայաստանը հիբրիդային երկրների շարքում է և 3․11 բալով տարածաշրջանում առաջատարն է և միակ երկիրը, որը առաջընթաց է արձանագրել երկու ցուցանիշով, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցների անկախությանը։


«Հայաստանը դեռևս չի դիմել Եվրամիության թեկնածության համար, բայց շարունակել է ժողովրդավարական հաջողություններ գրանցել 2022 թվականին՝ դառնալով մեկից ավելի ցուցանիշ բարելաված միակ երկիրը՝ 2023 թվականի անցումային երկրների շարքում։ Ոչ կառավարական կազմակերպությունները և անկախ մամուլը հաջողությունների է հասել, մասնավորապես, նրանց առարկությունները համոզեցին կառավարությանը հրաժարվել զրպարտությունը քրեականացնող 2021 թվականի վիճահարույց օրենքից», - նշված է զեկույցում։


Freedom House-ը միաժամանակ գտնում է, որ դեռ պահպանվում են ժողովրդավարության վատթարացման հավանականությունը, որի մասին վկայում են անցած օգոստոսին տեղական ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների ձերբակալությունները։


«Կախվածությունը ավտորիտար Ռուսաստանից՝ ռազմական պաշտպանության համար հարևան նույնքան ավտորիտար ու ակնհայտ թշնամական Ադրբեջանից՝ Հայաստանի ժողովրդավարական նախագիծը բախվում է հանդիպակած հզոր քամիների», - նշված է զեկույցում։


Ժաղովրդավարության աստիճանը Freedom House-ը որոշում է մի քանի ցուցանիշներով՝ պետական կառավարում, ընտրական գործընթացներ, քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցների անկախություն, տեղական կառավարում, դատական համակարգ և կոռուպցիայի մակարդակ։ Ամենաբարձ միավորները Հայաստանը ստացել է քաղաքացիական հասարակության և ընտրական գործընթացների, իսկ ամենացածրը տեղական կառավարման ու դատական համակարգի համար։


Ուկրաինան, Մոլդովան և Հայաստանը վերջին տարիներին, ըստ զեկույցի, անշեղորեն բարելավել են իրենց ժողովրդավարական ինստիտուտները։ Առաջընթաց են արձանագրել քաղաքացիական ակտիվության և հետևողական ընտրությունների շնորհիվ։ Չնայած ավտորիտար ագրեսիան և անազնիվ վարքագծերը սպառնացել են նրանց հիմնարար անվտանգությանը, ժողովուրդը և նրանց կողմից ազատ ընտրված առաջնորդները պայքարել են բարելավելու կառավարումը՝ սերտորեն համագործակցելով ոչ կառավարական կազմակերպությունների և արհեստավարժների հետ։


Արևելյան ու Կենրոնական Եվրոպան, Ռուսաստանը, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան ընդգրկող 29 երկրներից 8-ը՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի 5 երկրները համարվել են կոնսոլիդացված ավտոկրատիայի երկրներ։


«Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, Ադրբեջանի ներխուժումը Հայաստան, Կենտրոնական Ասիայում բողոքի ցույցերի բռնաճնշումները արտահայտում են ավտորիտար կառավարման մահացու հետևանքները», - նշված է Freedom House-ի զեկույցում։


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net