Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Նախարար Անդրեասյանը միանգամայն իրատեսական է համարում Գրքի փառատոնը նաև մարզերում անցկացնելը

0
Վաղը առավոտվանից Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կբացվի Գրքի երևանյան միջազգային 6-րդ փառատոնը, որին նվիրված ասուլիսին այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ տարեցտարի ընդլանել են այս փառատոնի կազմակերպման որակը, ինչի արդյունքում փառատոնը միջազգային բնույթ է կրում արդեն և է'լ ավելի է ընդարձակել համագործակցությունը տասնյակ ու տասնյակ հրատարակչությունների հետ։


«Շատ կարևորում ենք, որ Գրքի երևանյան փառատոնը այսպիսով դառնում է նաև միջազգային հարթակ, որը նաև հետագայում կարող է է'լ ավելի կշիռ հաղորդել այստեղ իրականացվող միջոցառումներին և դրանով իսկ բարձրացնել գրավչությունը այս հարթակի։ Կարևորում եմ, որ մենք այս փառատոնի ընթացքում ունենալու ենք շուրջ 40 հրատարակիչների մասնակցությունը։ Ընդ որում, մենք խոսում ենք ինչպես կայացած հրատարակչությունների մասին, այնպես էլ ավելի սկսնակ և իրենց քայլերը նոր սկսող հրատարակչությունների մասին։ Փառատոնը այսպիսով խրախուսում է նաև գրահրատարակչության ոլորտում նոր մասնակիցների ի հայտ գալը», - նշեց նախարար Անդրեասյանը։


Գրքի երևանյան փառատոնը մեր համաքաղաքացիների կողմից ամենահաճախելի մշակութային փառատոներից մեկն է. չէ՞ որ տարիներ շարունակ հենց այս փառատոնի օրերին կարելի է ծանոթանալ նոր հրատարակված գրքերին՝ առանց գրախանութներում շրջելու, քանի որ փառատոնի շրջանակներում ամեն տարի բացվում է նաև գրքի տոնավաճառ, որտեղ հրատարակիչները մեծ զեղչերով են վաճառքի ներկայացնում իրենց հրատարակած գրքերը։ Փառատոնին իրենց հրատարակած ուշագրավ գրականությամբ մասնակցում են նաև թանգարանները։


«Եվ իհարկե, առանձնահատուկ կարևորություն եմ հատկացնում գրքերի շնորհանդեսներին, որոնք կազմակերպվելու են փառատոնի ընթացքում, և փառատոնը դառնում է նաև գրականության մասին խոսելու, նոր գրքեր ներկայացնելու և այդ գրքերի միջոցով նաև հեղինակներին ճանաչելի դարձնելու շատ կարևոր հարթակ։ Եվ շատ կուզեմ, որ այս համագործակցությունը է'լ ավելի ակտիվ լինի կրթական հաստատությունների հետ, որովհետև գրականությունը կրթական ծրագրի անբաժանելի ու կարևորագույն մասերից է, և շատ կարևորում եմ, որ Գրքի երևանյան փառատոնը լինի նաև մեր դպրոցականների, ուսանողների համար ամենահաճախելի վայրերից մեկը։ Այս տարի կարծես մեր փառատոնը համընկնում է Վերջին զանգի արարողությունների հետ, և ինչու ոչ, շատ հետաքրքիր կլինի նաև Վերջին զանգն անցկացնել՝ Գրքի փառատոնը նույնպես մտցնելով այցելության ծրագիր», - ասաց Անդրեասյանը։


Նա մի ուշագրավ դիտարկում արեց կապված նման փառատոներ նաև մարզերում կազմակերպելու մտադրության հետ։


Ի պատասխան «Ազատության» հարցին, թե երբ կձևավորվեն այն նախադրյալները, որոնց շնորհիվ հնարավոր կդառա Գրքի փառատոնը նաև մարզերում կազմակերպել, Ժաննա Անդրեասյանն ասաց. - «Ինչպես ասում են՝ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Մենք իհարկե շատ նպատակաուղղված ենք, որպեսզի հնարավորինս ավելի շուտ իրականություն դարձնենք մարզերում նման հարթակներ ունենալու հնարավորությունը։ Եվ կարծում եմ, որ մյուս տարի արդեն նման փորձնական միջոցառումների կազմակերպումը միանգամայն իրատեսական է։ Իհարկե, այստեղ շատ կարևորում եմ մեր համագործակցությունը։ Ինչպես տեսնում եք, մենք ունենք շատ լավ համագործակցություն քաղաքապետարանի հետ, և դա է նաև հաջողության գրավականը, որպեսզի սա լինի համատեղ ջանք, որպեսզի տեղից նույնպես լինի գիտակցում, որ կարևոր է։ Եվ կարծում եմ, որ մենք մարզպետարանների հետ միասին, համայնքների հետ միասին կգտնենք լավագույն ձևերը։ Ու սա շատ կարևորում եմ մի քանի առումներով։ Կան բազմաթիվ հետազոտություններ, օրինակ, որ ցույց են տալիս, թե ինչպես է փոխվում երեխային կրթական արդյունքը՝ կախված տանը գրքերի քանակից։ Միջազգային հետազոտություններով ապացուցված փաստ է, որ եթե երեխայի տանը գրքերի թիվը քիչ է, քան 50-ը, ապա նրա կրթական արդյունքը անգամներով պակաս է»։


ԿԳՄՍ նախարարության հետ միասին այս տարի գրական եռօրյա փառատոնի կազմակերպմանը մասնակցել է նաև Երևանի քաղապետարանը։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ասուլիսին շեշտում էր. - «Երևան քաղաքը, հավատարիմ մնալով մշակութային կյանքին նոր ակտիվություն տալու իր հանձնառությանը, այս տարի միացել է Գրքի փառատոնի կազմակերպման աշխատանքներին՝ հանդիսանալով գլխավոր հովանավոր։ Եվ կարծում եմ, գիրքը և ընթերցանությունը քաղաքային մշակույթի անբաժանալի մասն են, գիրքը և ընթերցանությունը անհատին փոխակերպելու լավագույն միջոցն են, և տեխնոլոգիաների դարում նույնիսկ, ես վստահ եմ, որ մեր քաղաքում գրքի դերը ավելի և ավելի է ընդգծվում։ Եվ գիրքը հենց անհատի վերափոխման, զարգացման, մտածողության, աշխարհայացքի ընդլայնման լավագույն միջոցն է։ Եվ հետևապես, մենք հանձն ենք առել, որ գրքի հետ կապված բոլոր միջոցառումները մենք աջակցելու ենք»։


Վերջում հավելենք, որ եռօրյա փառատոնի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ շնորհանդեեր, հանդիպումներ, քննարկումներ, իսկ փառատոնը կամփոփվի գրական մրցանակաբախշությամբ։





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net