Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Սթափվի´ր, հա´յ ժողովուրդ, քանի դեռ չի կորսվել փրկության վերջին հնարավորությունը․ Սամվել Բաբայանի կուսակցությունն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

0

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի «ձեռքբերումները», որոնք պիտի ամրագրվեն ստորագրվելիք խաղաղության պայմանագրում, մոտեցել են մի հանգրվանի, երբ Արցախն այլևս փրկագին է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ս․թ․ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում։ Պատեհ չհամարելով միջամտել Արցախի ներքին գործերին, ՀՀ վարչապետն, այնուամենայնիվ, իրեն իրավունք է վերապահել հայտարարելու, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը։

«Խստորեն դատապարտելով Արցախի ժողովրդի իրավաքաղաքական հավաքական կամքի բեկանման կամ քմահաճ սակարկման որևէ դրսևորում՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․

- Արցախի Հանրապետությունը կայացած իրողություն է, որի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացված փաստն է։ Արցախի ժողովուրդը ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Ուստի, այդ թվում՝ հայկական կողմից բանակցող Նիկոլ Փաշինյանը չունի Արցախի ճակատագիրը տնօրինելու իրավասություն և լիազորություն։

- 1988թ․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և հանուն դրա 1992թ․  պարտադրված պատերազմում որակապես և քանակապես անհավասար պայմաններում Արցախը հմուտ մարտավարությամբ հաջողել է կանոնավոր բանակ ձևավորել, ճեղքել ադրբեջանական շրջափակումը, ստիպել Ադրբեջանին և միջազգային հանրությանը հաշվի նստել իր կամքի հետ։ Հետևապես՝ Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության համատեքստում նույն տրամաբանությամբ ինքնակազմակերպվելն ու զուգահեռաբար Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ նախաձեռնելը օրախնդիր անհրաժեշտություն է։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը, ի դեմս հաղթանակած առաջնորդ Սամվել Բաբայանի, վերահաստատում է, որ տեսնում է ինքնորոշման իրավունքի փաստով Արցախն օբյեկտից սուբյեկտի վերափոխելու, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքն իրացնելու, արցախյան հիմնախնդրի իրավաքաղաքական հիմքերը միջազգայնացնելու հնարավոր նախադրյալներ։

Ըստ այդմ՝ պատրաստակամ է Արցախի համար այս ծայրահեղ ծանր ու ճակատագրական օրերին ստանձնելու պատասխանատվության իր բաժին բեռը։

Արցախը մեր անունն ու պատիվն է, սակայն յուրաքանչյուրիս լուռ համաձայնությամբ այն կարող է դառնալ պատվազուրկ դրոշմ բոլորիս համար։ Սթափվի´ր, հա´յ ժողովուրդ, քանի դեռ չի կորսվել փրկության վերջին հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net