Добавить новость
123ru.net
World News
Май
2023

50-ից ավելի գողություններ, խարդախություններ և փաստաթղթրի կեղծում․ 11 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթն ուրղակվել է դատարան

0

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել են հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում կատարված մի քանի տասնյակ գողություններ, խարդախություններ և փաստաթուղթ կեղծելու դեպք: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

«Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ:

Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի 11 բնակիչներ, որոնցից երկուսը՝ անչափահասներ, 2021 թվականի ընթացքում՝ տարբեր ամիսների և օրերի, միասին, խմբի կազմում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքից, Գեղարքունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի քանի բնակավայրերից, Երևան քաղաքի բնակարաններից և պահեստարան հանդիսացացած շինություններից կատարել են բազմաթիվ՝ շուրջ 50 գողություններ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բացի մի քանի տասնյակ գողություններ կատարելուց, խմբավորման առանձին անդամներ կատարել են նաև այլ հանցանքներ:

Մասնավորապես՝ խմբի անդամներից երեքը, նախնական համաձայնության գալով ուրիշի ավտոմեքենան հափշտակելու շուրջ, ինքնության բացահայտումը բացառելու, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կեղծ անձնագիր և կեղծ տվյալներ ներկայացնելով և ձեռք բերելով «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ վստահությունը, իրականությունը խեղաթյուրելով, խարդախությամբ հափշտակել են նշված ավտոմեքենան, այն վաճառել և գումարը բաժանել են միմյանց միջև՝ սեփականատիրոջը չվճարելով ատվոմեքենայի գումարը:

Բացի այդ, խմբի անդամներից մեկը, իր ծանոթի հետ նախնական համաձայնության գալով, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 2021թ․ընթացքում Վանաձոր քաղաքում ներկայանալով կեղծ տվյալներով, ձեռք է բերել «Օպել Վեկտրա Ա» մակնիշի ավտոմեքենայի փաստացի սեփականատիրոջ վստահությունը, որից հետո խարդախությամբ հափշտակելով նշված ավտոմեքենան՝ հենց նույն օրն ավտոմեքենան ավելի էժան գնով վաճառել են Շիրակի մարզի բնակչին, իսկ գումարը բաժանել են երկուսի միջև՝ ավտոմեքենայի սեփականատիրոջն այդպես էլ գումար չվճարելով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 11 անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով:

Երկու անչափահաս անդամների նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողության հանձնելու, իսկ ութ անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցը։ Իսկ հիմնական դերակատարի նկատմամբ, որը նաև անչափահասներին դրդել էր կատարելու տասնյակ գողություններ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:  

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը:

Քննության տվյալներով տուժողներին պատճառված վնասը գումարային արժեքով կազմում է շուրջ 6.000.000 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։        






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net