Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Կաշառք պահանջելու, ստանալու համար մեղադրվող ՃՈ տեսուչների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է․ երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը

0

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են Ճանապարհային ոստիկանության չորս տեսուչների կողմից երկու տասնյակից ավելի վարորդներից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ 

«Մասնավորապես՝ քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Մ. Հ.-ն,  Ա. Ս.-ն, Վ. Խ.-ն և Հ. Գ.-ն 2022 թվականի ընթացքում Արարատի մարզի ավտոճանապարհների տարբեր հատվածներում ծառայություն իրականացնելիս, կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոների խախտումներ թույլ տված վարորդներին և վերջիններից պահանջել ու ստացել կաշառք՝ խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ճանապարհային ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք երթևեկության սահմանված արագությունը գերազանցած վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանցից որպես կաշառք պահանջել են 5-10 հազարական ՀՀ դրամ, մի շարք դեպքերում էլ՝ վարորդներից որպես կաշառք ընդունել են ծառայողական ավտոմեքենաները բենզինով լիցքավորելու առաջարկները, ինչպես նաև նրանցից պահանջել և ստացել են բենզինի լիցքավորման համար նախատեսված կտրոններ:

Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ ՃՈ տեսուչները խմբով՝ նախնական համաձայնությամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ, այդ թվում՝ վարորդին ոչ սթափ վիճակում գտնվելու համար տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից չզրկելու համար դիտավորությամբ կազմել են կեղծ բովանդակությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 3 արձանագրություն:

Վերը նշված հանցանքների համար Մ. Հ.-ին և Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ) և 445-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), իսկ Վ. Խ.-ին և Հ. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (9 դրվագ):

ՃՈ տեսուչներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net