ՌԴ Գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Greenpeace բնապահպանական կազմակերպության գործունեությունը Ռուսաստանում
Գլխավոր դատախազությունը անցանկալի է ճանաչել Greenpeace միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպության գործունեությունը Ռուսաստանում, հաղորդում է վերահսկիչ գործակալության մամուլի ծառայությունը, գրել է РИА Новости-ն։
Ըստ դատախազության՝ ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Greenpeace International-ի գործունեությունը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության հիմնարար սահմանադրական կարգի և անվտանգության համար։
Գերատեսչությունն ընդգծել է, որ կազմակերպության բնապահպանական գործունեությունն ուղեկցվում է քաղաքական դիրքորոշման ակտիվ առաջմղմամբ, երկրի ներքին գործերին միջամտելու փորձերով և ուղղված է նրա տնտեսական հիմքերը խարխլելուն։
Մասնավորապես, «Greenpeace-ը խոչընդոտում է կառավարության ծրագրերի իրականացմանը՝ կազմակերպելով տեղեկատվական արշավներ ու զանգվածային ակցիաներ իշխանությունների հետ չհամաձայնեցված»։
«Այս գործողությունների նպատակը հասարակական բացասական կարծիքի ձևավորումն է և երկրի համար շահավետ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերի իրականացումը կանխելը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
