Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Անվանի մանկաբույժ Լոուրենս Ֆոլկներին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

0

Մանկական քաղցկեղի և արյան խանգարումների ոլորտում մասնագիտացած հեղինակավոր մանկաբույժ Լոուրենս Ֆոլկները համալրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը։

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հիշեցրեց, որ 2021 թվականի հուլիսին Հայաստանում կատարվեց առաջին ալոգեն փոխպատվաստումը։ «Նիգերիայից և Կամերունից 4 երեխա մեր բժիշկների օգնությամբ և աշխարհահռչակ պրոֆեսոր Ֆոլկների մենթորությամբ բարեհաջող կարողացան փրկվել։  Հաշվի առնելով պրոֆեսորի մեծ ավանդը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մոտ 1000 երեխայի փոխպատվաստմամբ ապրելու հնարավորություն տալու գործում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը Նոմինացիոն կոմիտեիում քննարկելու արդյունքում և Գիտական խորհրդի որոշմամբ առաջարկում է Ձեզ դառնալ համալսարանի պատվավոր դոկտոր», — հանդիսավորությամբ հայտարարեց պրոռեկտորը։

Լոուրենս Ֆոլկները, երախտագիտություն հայտնելով, նշեց․

«Պետք է անկեղծորեն ասեմ, որ իրականում շատ մեծ բան չեմ անում։ Ինձ շատ հաճելի է աշխատել Հայաստանում իմ ընկերների և գործընկերների հետ։ Հպարտ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ այս մեծ պատվին արժանանալու և այս փորձառության համար»։

Cure2Children հիմնադրամի բժշկական խորհրդատվական խորհրդի համակարգող, Մանկական արյունաբանության-ուռուցքաբանության և ցողունային բջիջների փոխպատվաստման Լոուրենս Ֆոլկները եվրոպական 2 երկրի՝ Իտալիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Նա Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերության, Ամերիկյան արյունաբանական ընկերության և Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության անդամ է։

Անվանի մանկաբույժը մեր երկում առաջին անգամ իրականացված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման անմիջական մասնակիցն էր։ Փոխպատվաստումն իրականացվել էր պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ից 21-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալում է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովը։

Մեկդարյա բուհի համար մեծ պատիվ է իր տանիքի ներքո համախմբել մանկական ուռուցքաբանության ոլորտի առաջատար դերակատարներին աշխարհի 60 երկրից:

ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին

The post Անվանի մանկաբույժ Լոուրենս Ֆոլկներին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net