Добавить новость
123ru.net
World News
Май
2023

«Եթե վաղը թուրքական 20-րդ բանակը Արաքսն անցնի, ինչ-որ ռուս զինվոր կրակելո՞ւ է թուրքերի ուղղությամբ…»

0

Հայ-ադրբեջանական բանակցություններին նախորդում ու հաջորդում են սահմանային միջադեպերը՝ ողբերգական ելքով: Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը նշում է՝ Ադրբեջանն ուզում է օգտագործել ցանկացած հնարավորություն ցանկացած առավելության հասնելու համար. դա կլինի, օրինակ, դիրքային առաջխաղացումը, Լաչինի միջանցքի փակումը կամ հարյուր արցախահայերի հեռացումը…

«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ցույց է տալիս բավականին մաքսիմալիստական քաղաքականություն. ուզում է ամեն ինչ և միանգամից: Ցանկացած առաջխաղացում և ձեռքբերում Ադրբեջանի համար ինքնին նպատակ է. մինչև խաղաղությունը պոկել մաքսիմալը, կամ եթե մենք գնում ենք դեպի նոր պատերազմ, այն սկսել իրենց համար բարենպաստ դիրքից: Կա նաև երրորդ տարբերակը. եթե մենք գնում ենք նոր սառեցման, նոր ստատուս քվոյի, էլի մինչև այդ ստատուս քվոյի սահմանումը առավելագույնը կրծելով վերցնել»,-հայտարարեց Քոչինյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում:

«Բանակցային գործընթացը մտել է մի տրամաբանության մեջ, երբ կա այլևս երկու առանձին հարց՝ ՀՀ և Ադրբեջան հարաբերությունների և արցախյան խնդրի կարգավորում. դրանք այլևս տարբեր հարթակներում բանակցվում են առանձին-առանձին»:

Միջազգային միջնորդական ձևաչափի կայացումը կորոշի խաղաղության պայմանագրի լինել-չլինելու հարցը: Այդ երաշխավորը կարող է լինել ԱՄՆ-ն, բայց ոչ երբեք Ռուսաստանը, ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով՝ ՌԴ-ն շահագրգիռ չէ, որ կարգավորվի արցախյան հիմնահարցը և կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, իսկ ԱՄՆ-ն շահագրգիռ է, որ ՌԴ-ն կորցնի իր երկու հիմնական խարիսխները մեր տարածաշրջանում:

«Իսկ Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս գալը բավականին ակտուալ հարց է՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Ինձ համար իրավիճակի զարգացման ամենավատ տարբերակն այն կլինի, որ մենք մի օր զարթնենք և իմանանք, որ Ռուսաստանը դուրս է եկել մեր տարածաշրջանից… Իսկ միգուցե այդ պարագայում միտք ունի մինչև ռուսների գնալը թուրքերի հետ լեզու գտնել:

Քանի դեռ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները չենք կարգավորել, մեզ տեր է պետք լինելու: Տեր, որի փեշի հետևը մենք պետք է թաքնվենք թուրքերից և ադրբեջանցիներից: Ընդ որում, այդ տերն էլ, որպես կանոն, վերջին պահին փեշը փակում է, մենք գայլի դիմաց միայնակ ենք մնում, ոնց որ եղավ 44-օրյա պատերազմում:

Հայաստանում դեռ այնքան միամիտ մարդ է մնացե՞լ, որոնց թվում է, որ եթե վաղը թուրքական 20-րդ բանակը Արաքսն անցնի, ինչ-որ ռուս զինվոր կրակելո՞ւ է թուրքերի ուղղությամբ: Էլ ի՞նչ պետք է անեն մեզ հետ, որ մարդիկ հասկանան, որ ռուսները չեն կրակելու ոչ մեկի ուղղությամբ՝ հանուն մեզ: Եվ ուրեմն ֆիկցիա է մտածել, որ կա փեշ, որի տակ հնարավոր է թաքնվել Թուրքիայից կամ Ադրբեջանից»,-նշեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:

The post «Եթե վաղը թուրքական 20-րդ բանակը Արաքսն անցնի, ինչ-որ ռուս զինվոր կրակելո՞ւ է թուրքերի ուղղությամբ…» appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net