Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Դուստրը շարունակ պնդում է, որ ընտանեկան ընթրիքների ժամանակ ափսե դրվի նաև հոր համար. նույն ճակատագիրը բաժին հասավ հորը և որդուն

0

2020 թվականի սեպտեմբերի 28-ին 35-ամյա Սարգիս Խաչատրյանը կնոջը հեռախոսազանգով տեղեկացրեց, որ գնում է ճակատ՝ Վանաձորի ԵԿՄ ջոկատի հետ:  Փոքր էր, երբ հայրը գնաց, մասնակցեց արցախյան պատերազմին ու չվերադարձավ: Վրեժ ուներ՝ անհայր մանկություն ունենալու համար: Այդ վրեժը նրան տարավ առաջնագիծ նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

Կինը՝ Մելինե Մեհրաբյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց՝ անիմաստ էր Սարգիսին  համոզել, որ հետ կանգնի մտադրությունից, մենակ չթողնի իր երկու անչափահաս զավակներին՝ 5-ամյա աղջկան և 13-ամյա տղային:

«Այդ օրը ես աշխատանքի էի, ինքն էլ էր աշխատանքի: Արդեն ճանապարհից զանգեց, թե ես գնում եմ… Ամեն ինչ արեցի, որ ինքը հետ գա, բայց անիմաստ էր: Ինքը նույն տարիքում է եղել, ինչ մեր աղջիկը, ու իր հայրն էլ գնացել է և անհետ կորել: Ես փորձեցի այդ ամենն իրեն հիշեցնել, այդ կերպ ազդել որոշման վրա, բայց ինքն ասաց, որ հետ չի դառնա ճանապարհից: Բայց երբ արդեն զենքերը ստացել էին,  պատրաստ էին, որ պետք է մեկնեին, ինքը զանգեց, շատ անտրամադիր էր: Ասում էր՝ ապրիլյանին էլ եմ գնացել, բայց էս անգամ սիրտս կախ եմ գնում: Բայց անընդհատ խոսել ենք, մինչև վերջին օրը: Եղնիկներ-Մատաղիս հատվածում էին, Արեգասարի պաշտպանությունն էր իրենցը:

Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 5-ի առավոտյան, ամսի 6-ին հրամանատարից եմ իմացել, որ զոհվել է: Հրամանատարը զանգեց, ասաց, որ իրենց ջոկատից 4-ը զոհվել են: Որքան գիտեմ, փոքր տարածքում բախում է եղել թշնամու զորքի հետ, իրենք մեծ թվով են եղել, իսկ Սարգիսենք ընդամենը 10 հոգով են եղել»:

Սարգիսի մարմինը, սակայն, չկա: Գիտեն միայն հրամանատարի պնդումը, որ նա զոհվել է:

«Գիտեմ նաև, որ մարմինները բերվել են, իրենք ունեն տվյալներ՝ ում մարմինն են բերել: Հոկտեմբերին տղաները զոհվել են, դեկտեմբերին մարմինները բերվել են: Չորսից երեքի դիակը գտնվել է, ԴՆԹ-ով ճանաչվել է, բայց Սարգիսինը դեռ չկա: Սարգիսի մայրիկի ԴՆԹ-ն չհամապատասխանեց, դեկտեմբեր ամսին երեխեքից են վերցրել նմուշ, բայց դեռ ոչ մի նորություն չունենք: Մարմինները ճանաչելի չի եղել, քանի որ հողի տակից են հանել, թշնամին, որքան գիտեմ, հողի տակ է թաղած եղել, այնտեղից են հանել բերել: Ես շատ-շատ պնդեցի, որ գնամ տեսնեմ, բայց ասացին՝ ճանաչելի չէ: ԴՆԹ-ն է միակ ճանապարհը: Ես հույս չունեմ, որ նա կարող է ողջ լինել, որ կվերադառնա, բայց գոնե մարմինը ինձ տան, Սարգիսը գերեզման ունենա, շատ դժվար է այսպես»,-շարունակեց Մելինե Մեհրաբյանը:

Սարգիսի տղան մեծ է, հասկանում է՝ ինչ է տեղի ունեցել, բայց աղջիկը շարունակում է սպասել ու անդադար հարցնել, պնդել, որ ընտանեկան ընթրիքների ժամանակ դրվի նաև ափսե՝ հոր համար, որ մայրիկը զանգի հայրիկի հեռախոսահամարին, ու ինքը կարողանա նրան հարցեր տալ, վերադարձի օրը հստակեցնել:

Հետո պարզեց, որ հոր հեռախոսը մայրիկի մոտ է…

Մելինեն ամուսնու և զավակների հետ վարձով էր ապրում Վանաձորում: Հիմա հիփոթեքով բնակարան է ձեռք բերել, աշխատում է, շատ դժվար է առանց ամուսնու: Ասում է՝ բարդ է նրա մասին խոսելը, նկարագրելը:
«Բարի էր, ընկերասեր, սիրում էր Արցախը: Սարգիսը միշտ է ասել, որ եթե մենք կորցնենք Արցախը, Հայաստանը գրավելը կդառնա խաղ ու պար…»:

Նախքան պատերազմը ընտանիքի հետ միասին Սարգիսը շրջել է ամբողջ Արցախով: Մելինեն հիշում է՝ Շուշիում շրջելիս Սարգիսը միշտ է հիացել, ասել, որ բոլորովին այլ զգացողություններ ունի Շուշիում:

«Ուղղակի որ այսպիսին կարող էր լինել հոր և որդու ճակատագիրը, ես չէի պատկերացնում… Արդյունքում ոչինչ չունեցանք, թշնամուն նվիրեցին այն, ինչի համար տղաներն արյուն թափեցին: Որ իրենց զոհվելուց հետո եկավ այն լուրը, որ Շուշին  ընկել է, գլխիս մեջ այս միտքը մնաց՝ ինչ լավ է, որ Սարգիսը չիմացավ, որ Շուշին կորցրել ենք: Չեմ պատկերացնում՝ եթե ինքը լիներ, ինչ կզգար՝ այդ լուրը իմանալով:

Մեզ մնաց միայն ցավը: Երբ երեխադ քեզ հարց է տալիս, դու չես կարող այդ հարցին պատասխանել, որովհետև չգիտես՝ ինչ ասել: Սա ապրել չէ, այսպես չեն ապրում: Ուղղակի  մեկ-մեկ, որ հետ եմ նայում, զարմանում եմ, թե ոնց անցա ես այս ամենի միջով: Զարմանում եմ՝ մի՞թե ես այդքան ուժեղ եմ, որ կարողացա այս ամենի միջով անցնել ու անցնում եմ:

Ամեն օր, ամեն անծանոթ զանգի մի տեսակ վախով եմ պատասխանում: Ե՛վ ուզում եմ նորություն, բայց, միևնույն է, վախենում եմ: Բայց այս անորոշ վիճակն ավելի ծանր է…»:

Արմենուհի Վարդանյան

The post Դուստրը շարունակ պնդում է, որ ընտանեկան ընթրիքների ժամանակ ափսե դրվի նաև հոր համար. նույն ճակատագիրը բաժին հասավ հորը և որդուն appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net