Էրդողանը հանդիպել է «ԱԹԱ» դաշինքի նախագահի թեկնածու, «Գորշ գայլերի» նախկին անդամ Սինան Օղանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է մայիսի 14-ին երկրի նախագահական ընտրություններում «ԱԹԱ» դաշինքի թեկնածու Սինան Օղանին։ Այս մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի «Դոլմաբահչե» նստավայրում։
Բանակցություններն անցել են մամուլի համար փակ դռների հետևում։
Այլ մանրամասներ հայտնի չեն։ Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ Օղանը պատրաստվում է աջակցել Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի համար։
Օղանը նախկինում եղել է ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևի՝ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության անդամ։ Կուսակցությունն Էրդողանի կոալիցիոն գործընկերն և այժմ էլ ստարում է գործող նախագահին։
