Добавить новость
123ru.net
World News
Май
2023

ՔԿ-ում քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի հետ գործակցության արդյունքներն ու հեռանկարները

0

Քննչական կոմիտեում քննարկվել են ԱՄՆ  դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի հետ գործակցության արդյունքներն ու հեռանկարները։ Այս մասին հայտնել է ՀՀ ՔԿ-ն։

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL)  Հայաստանյան օժանդակության ծրագրերի պատասխանատու Ռեյչլ Քուկը, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանը,  նույն գրասենյակի ծրագրերի ղեկավար Քրիստինա Աֆոյանը։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը նախ շնորհավորել է տիկին Ռեյչլ Քուկին՝  ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության Հայաստանյան օժանդակության ծրագրերի պատասխանատուի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն և հույս հայտնել, որ նրա գործունեությունն ավելի կխթանի իրավապահ ոլորտում հայ-ամերիկյան գործակցությունը։ 

Արսեն Այվազյանը նշանակալի է համարել ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ Հայաստանի իրավապահ համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ամրապնդմանը, ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերը, որոնք բազմաշերտ են և ընդգրկում են տեխնիկական աջակցությունից մինչև մասնագիտական հմտությունների զարգացումը։

Հատկապես ընդգծվել են էլեկտրոնային նախաքննության նոր համակարգի ներդրման գործըթնացի, ՀՀ ՔԿ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի լաբորատորիան տեխնիկական ժամանակակից և հզոր միջոցներով համալրելու, ինչպես նաև՝ ընտանեկան բռնությունների, կիբեռհանցագործությունների, թրաֆիկինգի դեմ քրեաիրավական պայքարի մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստումների գործնական նշանակությունը։

ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության Հայաստանյան օժանդակության ծրագրերի պատասխանատու Ռեյչլ Քուկը կարևոր ձեռքբերում է համարել Հայաստանում նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր երաշխիքների ապահովման իրողությունը և կարևորել դրանց պրակտիկ կենսագործումը։   

Տիկին Ալեքսիս Հաֆտվանը ևս գոհունակություն է հայտնել իր ղեկավարած գրասենյակի և ՀՀ քննչական կոմիտեի միջև գործակցության արդյունավետության կապակցությամբ։ Նա շեշտել է ՀՀ քննչական կոմիտեի ակտիվ ներգրավվածությունը Դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվող տարբեր հիմնախնդիրների լուծման, առանձին խոցելի խմբերի քրեադատավարական իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման նպատակ հետապնդող երկկողմ և բազմակողմ քննարկումներին։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններն ու ուղղությունները։ Հաշվի առնելով իրավական փոխօգնության շրջանակներում քննչական հարցումների արդյունավետության բարձրացման, անդրազգային բնույթի հանցագործությունների, հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիկինգի, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման և դրանում կրիպտոարժույթների օգտագործման դեպքերի բացահայտման հարցում երկու երկրների իրավապահ կառույցների միջև փոխգործակցության խորացման, կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ երկուստեք առաջնային է համարվել այդ ուղղություններով նոր ծրագրերի իրականացումը։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։     






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net