Պատերազմից հետո Ռուսաստանն աջակցեց, որ Փաշինյանը մնա, հիմա բումերանգի հարված են ստանում. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
Պատերազմից հետո Ռուսաստանն աջակցեց, որ Փաշինյանը մնա, հիմա բումերանգի հարված են ստանում։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը․
«2020 թվականի պատերազմից հետո ռուսները կանխել են Փաշինյանի հեռացումը, քանի որ մտավախություն ունեին, որ իշխանափոխությունը կվերսկսի պատերազմը։ Մոսկվան կարծում էր, որ եկող ուժերը թույլ չեն տա իրագործել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը, ինչը կբերի նոր պատերազմ։
Ժամանակը ցույց տվեց, որ եթե Հայաստանում իշխանության գային ազգային ուժեր, ապա ՌԴ-ն վստահելի գործընկեր կունենար, ոչ թե այսօրվա նման ընդհատակից իր դեմ գործող։ Այսօր ռուոսների արածը բումերանգով հարվածում է իրենց։ ՌԴ-ն մեղքի բաժին ունի նաև, որ գոնե մինչև վերջերս լիովին վստահում էր Փաշինյանին, որը փափուկ բարձ էր դնում Մոսկվայի գլխի տակ, թե իբր հավատարիմ է եռակողմ պայմանավորվածություններով ստանձնած հանձնառություններին»,-նշել է Աղաջանյանը։
Նրա կարծիքով Արևմուտքի հանձնարարությամբ Հայաստանի իշխանությունները Արցախը հանձնում են Ադրբեջանին։ Հաջորդ քայլերը ռուսներին տարածաշրջանից հեռացնելն է, ՀԱՊԿ-ից դուրս գալը և արևմտյան անվնտանգային հովանու տակ մտնելն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
