Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Սևիլյայի» և «Յուվեի» մեկնարկային կազմերը
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխանում խաղում իսպանական Սևիլյան հյուրընկալում է իտալական «Յուվենտուսին»։
Սևիլյայի կազմը՝ 13 Յասին Բունու, 6 Նեմանյա Գուդելջ, 44 Լոիկ Բադե, 19 Մարկոս Ակունյա,16 Խեսուս Նավաս, 21 Օլիվեր Տորես, 10 Իվան Ռակիտիչ, 20 Ֆերնանդո, 15 Յուսեֆ Էն-Նեսիրի, 25 Բրայան Գիլ, 55 Լուկաս Օկամպոս
Յուվենտուսի կազմը՝ 1 Վոյցեխ Շեսնի, 5 Մանուել Լոկատելլի, 15 Ֆրեդերիկո Գատտի, 6 Դանիլո, 25 Ադրիեն Ռաբյո, 43 Սամուել Իլինգ-Ջունիոր, 44 Նիկոլո Ֆաջոլի, 3 Բրեմեր, 11 Խուան Կուադրադո, 18 Մոյզե Կին, 22 Անխել Դի Մարիա
Առաջին խաղում «Յուվեի» հարկի տակ գրանցվել էր ոչ ոքի՝ 1-1։ «Ծեր Սինյորան» սեփական հարկի տակ պարտությունից խուսափել էր Գատտիի՝ 97-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ։
Այս զույգի հաղթողը եզրափակիչում կհանդիպի գերմանական «Բայեր Լևերկուզենի» և իտալական «Ռոմայի» 2 խաղի արդյունքով հաղթողի հետ։
