Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Նոր Ջրաձոր գյուղի շինարարությունը սկսված չէ, ջրաձորցիները առնվազն 1 տարի էլ դեռ սպասելու են

0

Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման ձգձգումները շարունակ խնդիրներ են ստեղծել հարակից գյուղի՝ Ջրաձորի բնակիչների համար: Նրանք ավելի քան 60 տարի տեղափոխման են սպասում: Ինչպես ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեցին գյուղի տարեցները, իրենց երիտասարդ տարիներից խոսում են գյուղը տեղափոխելու մասին, բայց գործնական ոչինչ չեն ձեռնարկում:

Խորհրդային Միության տարիներին, երբ նախատեսված էր ջրամբարն ավելի մեծ ծավալով կառուցել, գյուղը տեղափոխվելու էր այժմյան Գտաշեն գյուղի հարակից տարածք: Այդ ժամանակ նույնիսկ մի քանի առանձնատան կառուցում էր սկսվել, բայց ջրամբարի շինաշխատանքների դադարեցումից հետո ամեն ինչ կանգ առավ, կյանքը Ջրաձորում՝ նույնպես: Իսկ կիսակառույցները թալանվեցին:

Ջրաձոր բնակավայրի վարչական ղեկավար Արա Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ ունեցած զրույցում նշեց, որ Ջրաձորում 1991 թվականից մինչ օրս սեփականաշնորհում չի կատարվել, տները երբևէ չեն չափագրվել, անշարժ գույքը չի էլ գրանցվել: Այս ամենի հետևանքը եղել է այն, որ 1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան դարձած ջրաձորցիները ևս անտեսվել են ու պետական բնակապահովման ծրագրերում երկար տարիներ չէին ընդգրկվել: Ստիպված էին ապրել վթարային տներում:

Կապսի ջրամբարի կառուցմամբ  պայմանավորված՝ Ջրաձոր գյուղի տեղափոխումը 4-5 տարի առաջ նորից առաջ քաշվեց: Խոսվում էր կամ գյուղը լուծարելու և բնակիչներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու ճանապարհով նրանց բնակարանային խնդիրները լուծելու, կամ էլ մեկ այլ տեղում նոր գյուղ կառուցելու տարբերակների մասին: Բնակիչների համաձայնությամբ որոշվեց նոր գյուղ կառուցել: Նոր Ջրաձոր բնակավայրի նախագիծն արդեն պատրաստ է, բայց որոշ խնդիրներ են առաջ եկել:

«Կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ նախանշվել է Ջրաձորում կառուցվող բնակարանների շահառու ընտանիքների թիվը, նաև ամբողջ ծրագրի իրականացման փուլերը: Օրենքի համաձայն՝ բոլոր բնակարանների գրանցումները պետք է կատարվեն, և այդ գրանցման հիմքով արդեն իրականացվի ծրագիրը»,- նշեց բնակավայրի վարչական ղեկավարը և ավելացրեց. «Քանի որ գրանցումները դեռ ավարտական փուլի չեն հասել, մենք չենք կարող ասել՝ քանի շահառուի մասին կարող է խոսք գնալ: Նախնական չափագրման արդյունքում շահառու են ճանաչվել 76 տնային տնտեսություններ: Այդ թիվը կավելանա, թե կպակասի, դեռ պարզ չէ»:

Ըստ Արա Հարությունյանի՝ ծրագիրն ի սկզբանե նախանշում էր գույք գույքի դիմաց, իսկ եթե բնակարանների մասով է՝ քառակուսին քառակուսու դիմաց: Այսինքն, փոխհատուցումը կախված է լինելու բնակմակերեսի չափից, ոչ թե հաշվառված բնակիչների թվից:

Սա նշանակում է, որ եթե, ենթադրենք, ընտանիքում ապրում է 1 անձ և ունի 5 սենյականոց բնակարան, ապա նրան հատկացվում է 5 սենյականոցի չափով բնակմակերես, իսկ եթե բազմանդամ ընտանիք է և ունի ընդամենը 1 սենյականոց բնակարան, ապա պետությունը փոխհատուցում է իր ունեցած 1 սենյականոցի մակերեսի չափով բնակարան:

«Կան տների նախագծեր, որոնք հաստատվել են քաղաքաշինության կոմիտեի կողմից մի քանի տարի առաջ: Դրանք հնարավորություն ունեն ընդլայնվելու, հարկայնություն բարձրացնելու»,- ասաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր, նախագծի գլխավոր ինժեներ Զառա Մամյանը և ավելացրեց. «Տները միանման չեն լինելու, բնակարանների մանրամասն հատակագծումը կսկսվի ծրագրի 4-րդ փուլում, հիմա ընթանում է աշխատանքների 3-րդ փուլը»։

Այսինքն, ըստ պատասխանատուների, բնակիչները կարող են իրենց միջոցներով նոր տներում բնակմակերես ավելացնել: Ջրաձորցիներին տարիներ առաջ առաջարկված բնակարանների գնման վկայագրի ծրագիրն էր նախատեսում բարելավում՝ 1 սենյակի չափով, որից մարդիկ հրաժարվեցին: Այս ծրագիրը միայն ունեցածի չափով փոխհատուցում է նախատեսում:

«Անասնագոմեր չեն կառուցվելու, կառուցվելու են միայն բնակարանները, իսկ անասնագոմերի  մասով տրվելու է դրամական փոխհատուցում, որից հետո բնակիչը ինքը կորոշի՝ գոմ, թե օժանդակ այլ շինություններ կառուցել»,- ասաց Արա Հարությունյանը և ավելացրեց. «Էս պահին չեմ կարող ասել, թե 1 քառակուսի մետրի դիմաց որքան գումար կտրամադրվի ջրաձորցիներին, էնտեղ նախնական թվեր տրված են կառավարության որոշման մեջ, բայց չեմ կարծում, որ էս պահին դրանք կարելի է հրապարակել, քանի որ  հնարավոր է փոփոխության ենթարկվեն»:

Եթե ժամանակին ավարտվեն նոր գյուղի նախագծման և շինմրցույթի փուլերը, ապա, ըստ գյուղի վարչական ղեկավարի, հնարավոր է հաջորդ տարի գարնանը տեղի ունենա Նոր Ջրաձորի կառուցման հիմնարկեքը:

Նոր գյուղի անիմացիոն տարբերակը ներկայացվեց Կապսի ջրամբարի հիմնարկեքի ժամանակ:

Կարինե Կազարովա

 

 

The post Նոր Ջրաձոր գյուղի շինարարությունը սկսված չէ, ջրաձորցիները առնվազն 1 տարի էլ դեռ սպասելու են appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net