Добавить новость
123ru.net
World News
Май
2023

ՊԵԿ նախագահը խոստովանում է, որ իր ենթակաները մաքսային սահմանի վրա չեն հայտնաբերել թմրամիջոցը

0
Պետական եկամուտների կոմիտեի նախագահը չի բացառում, որ մեկ տոննա կոկաինը անարգել մուտք է գործել Հայաստանի մաքսային սահմանով, ըստ էության՝ հաստատելով, որ այն հայտնաբերվել էր ոչ թե սահմանին, այլ երկրի ներսում։


Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում միաժամանակ ասաց՝ տեղյակ չէ, թե ԱԱԾ-ն կոնկրետ որտեղ է հայտնաբերել աննախադեպ ծավալի թմրանյութը. - «Ենթադրաբար կարող է անցած լինել։ Ես այդ դեպքի հետ կապված մանրամասներին չեմ տիրապետում։ Քրեական վարույթում նյութերի գաղտնիության կա, և տվյալ մարմինը ինքը ինչ տեղեկություն համարի, որ արդեն հանրությունը կարող է իմանալ, նա կտա»։




Հարցին, թե արդյո՞ք չպետք է պաշոնանկություններ լինեն մաքսայինում այս բացթողման համար, Բադասյանն արձագանքեց. - «Եթե պարզվի, որ, օրինակ, այնպիսի հսկողություն պետք է իրականացվեր, որ էդ հանգամանքներից բխելով ակնհայտ է, որ դա պետք է իրականացվի, բնականաբար կլինեն հետևանքներ։։ Բայց ես էս պահին, նկատի ունենալով ապրանքի տեսակը, ապրանքի քանակը, մաքսային հսկողության ձևերը, ռապիսկան հսկողության առանձնահատկությունները և այլ առանձնահատկություններ, այս պահին չեմ տեսնում»։




Հայկական կողմի հաղորդագրությունից ուղիղ մեկ օր առաջ իտալական ոստիկանություն էր հայտարարել, որ իտակալան նավահանգստում հայտնաբերված 2,7 տոննա կոկաինը բանանի արկղերով Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։ Հայաստանի իրավապահները միայն սրանից հետո հայտարարեցին, որ իրենք էլ են նման բացահայտում արել և մայիսի 13-ին արդեն հարուցված վարույթի շրջանակներում հայտնաբերել, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան 250 միլիոն եվրո արժողությամբ կոկաին է ներմուծել։ Հայաստանում հայտնաբերված կոկաինն այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում:


Մինչ մամուլը արդեն կոնկրետ ներմուծողի անուն է նշում, ո՛չ Բադասյանը, ո՛չ էլ իրավապահները չեն ասում՝ երբ և որ կազմակերպությունն է այն ներմուծել Հայաստան, և արդյոք իտալացի իրավապահները նույն այս ընկերության՝ Հայաստան ուղարկվելիք բեռն են հայտնաբերել։


«Կոնկրետ դեպքի հետ կապված ո'չ ընկերության անուն, ո'չ իրական շահառուի անուն... եթե նույնիսկ ինձ հայտնի լինի, ես չեմ մեկնաբանելու», - ասաց Բադասյանը։


ՊԵԿ նախագահը խոստովանում է, որ իր ենթակաները մաքսային սահմանի վրա չեն հայտնաբերել թմրամիջոցը։ Բադասյանը պարզաբանում է, որ սկաներ սարքեր էլ ունեն, շներ էլ։ Ստուգումն էլ առհասարակ արվում է սկաներ սարքերի միջոցով. - «Գունային տարբերակներով տարբեր ապրանքներ տարբեր գունավորում են ստանում, բայց դա ես և դուք կարող ենք չնկատել, իսկ ռապիսկան հսկողություն իրականացնող տեսուչը, որը որ վերապատրաստում է համապատասխան անցել, ինքը կարող է նկատել և դրանից հետո նաև ֆիզիկական զննության ցուցում տալ»։


Հայաստանյան իրավապահները շատ սահմանափակ տեղեկատվություն են տրամադրում այս գործի մասին, իտալական կողմն էլ չի բացահայտել բանանի անվան տակ կոկաին տեղափոխող ընկերության անունը։ Հայաստան տեղափոխվող կոկաինը հայտնաբերվել էր Ջոյա Տաուրո նավահանգստում։ Այս շրջանի ոստիկանության պաշտոնական կայքը լի է թմրանյութերի մասին բացահայտումներով։ Շրջանը մոտ է այն քաղաքներին, որտեղ իտալական «Նդրանգետա» կոչվող մաֆիան հզոր բազաներ ունի։ Հանցավոր այս կլանը աշխարհում կոկաինի ամենամեծ վաճառողներից մեկն է։


Հայաստանցի իրավապահները թեև չեն նշում բանան ներմուծող ընկերության անունը, բայց երեվկանից իշխանամերձ մամուլում շրջանառվում է «Մրգենի» ընկերության անունը, որը կապում են ԴԱՀԿ նախկին տնօրեն Միհրան Պողոսյանի անվան հետ։ Պողոսյանը էկզոտիկ մրգերի ներկրմամբ զբաղվող «Քեթրին գրուպի» հիմնադիրն է։


Պետական ռեգիստրի կայքէջի համաձայն՝ «Մրգենի» ընկերությունը ստեղծվել է 2018 թվականին, դրա 100 տոկոս բաժնետերը Լևոն Աթաջանյանն է, որի ղեկավարած ընկերության գործունեության հասցեն սեփական փոքր մի տուն է՝ Չարենցի փողոցում։ «Ազատությունն» այցելեց այդ հասցե, պարզվեց՝ այնտեղ բնակվում է Աթաջանյանի մայրը։ Վերջինս միայն փոխանցեց, որ որդին որևէ կապ չի կարող ունենալ կոկաինի ներկրման հետ՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։


Ինքը՝ Լևոն Աթաջանյանը բնակվում է մեկ այլ հասցեում. Նա մեզ հետ շատ կարճ զրուցեց՝ այդպես էլ չհերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները կոկաինի ներկրման հետ իր ընկերության առնչության մասին և չպատասխանելով հարցին, թե արդյո՞ք հարցաքննվել է։ Աթաջանյանը խորհուրդ տվեց դիմել ԱԱԾ։


Ուշագրավ է, որ «Ազդարար» պաշտոնական կայքէջում 2020 թվականին «Մրգենի» ընկերության հասցեն ԴԱՀԿ նախկին ղեկավարին պատկանող «Քեթրին գրուպի» հասցեն է։ Տարիներ առաջ օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված Միհրան Պողոսյանը հետախուզվում է, նա Հայաստանում մեղմադրվում է կոռուպցիոն հանցագործությոնների մեջ։





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net