Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Արդարադատության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում

0

Մայիսի 17-18-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի համանախագահությամբ տեղի են ունեցել  արդարադատության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստերը:

Նիստերին մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, Արդարադատության, ՆԳ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, վարչապետի աշխատակազմի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ՄԻՊ գրասենյակի և այլ կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղարության ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ  չնայած մի շարք ներքին ու արտաքին մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին և ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններին, Հայաստանը հաստատակամորեն կյանքի է կոչում ամուր ժողովրդավարություն կառուցելու իր նպատակը: Ընդգծվել է, որ վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել այս առումով, և ՀՀ կառավարությունը հանձնառու է շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը և օրենքի գերակայության ու արդարության ապահովմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում առանցքային է ԱՄՆ հետ սերտ համագործակցությունը ու տարիներ շարունակ ամերիկյան կողմի ցուցաբերած աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանմանը և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, իրավապահ մարմինների միջև համագործակցության ընդլայնմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի կանխարգելմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների ամրապնդմանը, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին: Քննարկվել են կառավարության ռազմավարական հաղորդակցության կարողությունների ամրապնդման ու այս ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև մասնակցային կառավարման խթանման հարցերը:

Կողմերը նախանշել են հետագա աշխատանքների առաջնահերթությունները և  իրականացվելիք քայլերը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net