«Ինտերի» մամուլի ծառայությունը՝ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր բուժզննում է անցել: Այս մասին հայտնում է «Ինտերի» մամուլի ծառայությունը։
Մխիթարյանը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլանի» հետ պատասխան խաղում։ Հայ ֆուտբոլիստը չէր կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել էր 43-րդ րոպեին։
«Ինտերի» հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 21-ին՝ «Նապոլիի» հետ։
The post «Ինտերի» մամուլի ծառայությունը՝ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ appeared first on ԳԱԼԱ.
