Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը Չինաստանի հատուկ ներկայացուցչին ասել է տարածքների կորստով խաղաղության անընդունելիության մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Կիևում ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հատուկ ներկայացուցիչ Լի Հուիին, հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, գրել է kommersant-ը։
Չինացի դիվանագետի եվրոպական շրջագայությունը կապված է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում դերակատարություն ունենալու Պեկինի ցանկության հետ։
Կուլեբան Լիին ներկայացրել է «Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա հիմնված կայուն և արդար խաղաղության վերականգնման սկզբունքները»:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է Չինաստանի մասնակցության կարևորությունն «Ուկրաինայի նախագահի խաղաղության բանաձևի» իրականացմանը։
Դա ենթադրում է Ուկրաինայի վերադարձը 1991 թվականի սահմաններին, փոխհատուցումների վճարում ու տրիբունալի ստեղծում։ Չինական խաղաղության նախաձեռնությունը նման կետեր չի պարունակում, սակայն ենթադրում է անհապաղ զինադադար։
