Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

0

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան:

Անցած տարի պրն Սմբատյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հանրային հեռուստաընկերությունը համատեղ ստեղծեցին վարպետության ծնողավարության դաս այն մասին, թե ինչպես ծնողները կարող են նպաստել երեխաների զարգացմանը, խթանել նրանց ուղեղի աճը և հոգ տանել նրանց հոգեկան առողջության համար՝ օգտագործելով երաժշտության ուժը: Այս տարի մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ պրն Սմբատյանը միացել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Արթիկի երկու գյուղական բնակավայրերում բացելու այլընտրանքային նախադպրոցական հաստատությունների դռները փոքրիկ երեխաների առջև:

Պարոն Սմբատյանը աջակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ բարձրաձայնելով երեխաների խնդիրները և նպաստել երեխաների իրավունքների շուրջ իրազեկվածության բարձրացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծնողական պատշաճ խնամքին և վաղ մանկության կրթության և զարգացման կարևորությանը երեխաների կյանքի լավագույն սկիզբն ապահովելու համար:

«Երբ խոսքը վերաբերում է երեխաների իրավունքներին, մենք բոլորս նույն թիմում ենք: Մենք հրավիրում ենք մարդկանց, ովքեր պատրաստ են փոփոխություններ բերել երեխաների կյանքում, ովքեր կարող են անել հնարավորն ու անհնարինը, միանալու մեզ և օգնելու ապահովել, որ Հայաստանում բոլոր երեխաներն ունենան հնարավորություններ և աջակցություն՝ իրենց ողջ ներուժը զարգացնելու համար: Մենք ուրախ ենք, որ մաեստրո Սերգեյ Սմբատյանը համաձայնել է միանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմին, և մենք անհամբերությամբ սպասում ենք համատեղ աշխատանքի հաջորդ երկու տարիներին՝ լույս սփռելու Հայաստանում երեխաների կարիքների և նպատակների վրա»,- նշել է Քրիսթինե Վայգանդը՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանները հայտնի անձիք են։ Որպես արվեստի, երաժշտության, կինոյի, սպորտի և այլ ոլորտների նշանավոր անձիք՝ նրանք կարևոր դեր են խաղում՝ լույս սփռելու այն մարտահրավերների վրա, որոնց բախվում են երեխաներն ամբողջ աշխարհում: Դեսպանները տրամադրում են իրենց ժամանակը` բարձրացնելու իրազեկվածությունը և մոբիլիզացնելու աջակցություն, որպեսզի օգնեն ՅՈՒՆԻՍԵՖ-ին հասնել և աջակցել առավել անապահով երեխաներին և դեռահասներին:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ նպաստելու երեխաների իրավունքների պաշտպանությանը և աջակցելու այն ծրագրերին, որոնց շնորհիվ Հայաստանում  հնարավոր կլինի սովորելու և զարգանալու հավասար ու հասանելի պայմաններ ստեղծել յուրաքանչյուր երեխայի համար»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

The post Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net