Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենն առաջին այցն է կատարել Շվեդիա վերջին 22 տարվա ընթացքում
Արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը երկուշաբթի օրը այցելել է Շվեդիա՝ Իսրայելի առաջին ԱԳ նախարարը, ով դա արել է վերջին 22 տարվա ընթացքում: Այս մասին հայտնել է Jerusalem Post-ը։
Քոհենն այցելել է Շվեդիա, որը ներկայումս նախագահում է Եվրամիության խորհուրդը, հանդիպելու Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ ու խրախուսելու կառավարության, բիզնեսի և հրեական սփյուռքի կապերի շարունակական ջերմացումը:
«Մենք նոր էջ ենք բացում Իսրայելի և Շվեդիայի հարաբերություններում այն տարիներից հետո, երբ Շվեդիան քննադատաբար էր վերաբերվում Իսրայելին»,- ասել է Քոհենը:
Արտգործնախարարները քննարկել են իրենց երկրների միջև բարելավված հարաբերությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային:
