Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 10-րդ մրցույթի հաղթողները

0

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-14-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը, որն այս տարի տեղի է ունեցել Երևանում և Դիլիջանում։

Փակ քննարկման փուլի արդյունքներով մրցութային փուլերին իրավունք էին ստացել մասնակցելու 15 պատանի կոմպոզիտորներ, որոնք ընդգրկվել են 2 տարիքային խմբերում։

Ժյուրիի որոշմամբ՝ կրտսեր խմբում առաջին մրցանակ չի տրվել. փոխարենը երկու մասնակից՝ Հայկ Ջուլհակյանն ու Արտաշես Մոսիկյանը (Արփինե Կալինինայի կոմպոզիտորական դասարանի սովորողներ) կիսել են երկրորդ հորիզոնականը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Շավարշ Սիրեկանյանը (դասատու՝ Աշոտ Ղազարյան)։

Ավագ խմբում երրորդ հորիզոնականը կիսել են երկու մասնակից՝ Էրիկա Մարկոսյանը (դասատու՝ Արմենուհի Կարապետյան) և Սյուզաննա Աղամալյանը (դասատու՝ Նաիրա Դիվանյան), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Արսեն Գարսոյանը (դասատու՝ Արփինե Կալինինա)։ Այս խմբում երկու մասնակից միավորների բացարձակ հավասարությամբ ճանաչվել են հաղթողներ։ Էդգար Մխիթարյանն (դասատու՝ Մարիա Ղուշչյան) ու Ալեքս Գևորգյանը (դասատու՝ Վաչե Շարաֆյանը) բացի պատվոգրերից, մրցույթի անվանական արձանիկներից և խրախուսական նվերներից՝ պարգևատրվել են նաև դրամական պարգևներով։

Դրամական խրախուսանքով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները։

Նշենք, որ պատվոգրերով և խրախուսական նվերներով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ չզբաղեցրած մասնակիցները։

Գալա համերգը տեղի է ունեցել Դիլիջանի Լ․ Վ․ Բեթհովենի անվան համերգասրահում։ Քանի որ տարին հոբելյանական է, ուստի երեկոյի ընթացքում բացի մրցանակակիրներից՝  գեղեցիկ կատարումներով հանդես են եկել նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ԵՊԿ դասախոս, երգչուհի Լուսինե Կչոզյանը, ինչպես նաև Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մարիա Գալստյան)։

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին փուլը կայացել էր Երևանում մայիսի 10-ին, երկրորդ փուլը՝ Դիլիջանում մայիսի 12-ին։

Մայիսի 12-14-ը երեխաներն իրենց ուսուցիչների, ծնողների հետ հանգրվանել էին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը, որտեղ նրանց համար կազմակերպվել են նաև վարպետության դասեր, դասախոսություններ՝ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Աննա Ասատրյանի մասնակցությամբ։

Բացի վերը նշված մշակութային գործիչներից՝ այս տարի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Էդուարդ Հայրապետյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը։

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

The post Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 10-րդ մրցույթի հաղթողները appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net