Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Արցախում փաստացի բնակվող, աշխատանք չունեցող յուրաքանչյուրը 40 000 դրամի չափով աջակցություն կստանա․ Արցախի պետնախարար

0

Արցախում փաստացի բնակվող, աշխատանք չունեցող յուրաքանչյուրը 40 000 դրամի չափով աջակցություն կստանա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Գրեթե ամենօրյա ռեժիմով առերեսվելով Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները կրող քաղաքացիների հետ և խորապես գնահատելով ու գիտակցելով նրանց առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն աջակցելու պետության ողջամիտ պարտականությունը, Արցախի Հանրապետության կառավարության և Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությամբ մշակվել ու այսօր ընդունվել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված 8-րդ միջոցառումը, որով 2023թ. մայիս ամսվա համար 40.000 դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվելու Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող, աշխատանք չունեցող կամ եկամուտ չստացող յուրաքանչյուր անձի՝ այդ թվում երեխաներին:

Աջակցությունը միջոցառման շահառուներին ողջամիտ ժամկետում հասցնելու համար գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.

ա/ Կենսաթոշակ և (կամ) ամենամսյա պարգևավճար ստացող անձին աջակցությունը վճարվելու է՝
1) կանխիկ եղանակով՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով, եթե նրա կենսաթոշակը կամ ամենամսյա պարգևավճարը վճարվում է կանխիկ եղանակով.
2) անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հաշվի համարին փոխանցելու միջոցով, եթե նրա կենսաթոշակը կամ ամենամսյա պարգևավճարը վճարվում է անկանխիկ եղանակով։

բ/ Փաստացի Արցախի Հանրապետությունում գտնվող՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին աջակցությունը վճարվելու է՝
1) կանխիկ եղանակով՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով, կամ
2) անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հաշվի համարին փոխանցելու միջոցով, եթե նրա ամենամսյա դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հաշվի համարին փոխանցելու միջոցով։

գ/ Արցախի Հանրապետության համայնքներում /բացառությամբ շրջկենտրոնների և Ստեփանակերտ քաղաքի/ բնակվող անձանց աջակցությունը վճարվելու է կանխիկ եղանակով՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով։

դ/ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի Հանրապետության շրջանների կենտրոններում փաստացի բնակվող անձանց աջակցությունը տրամադրվելու է առցանց դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պաշտոնական՝ www.mss.nkr.am կայքէջում նախատեսված միջավայրից։
Առցանց դիմումում պետք է նշվի աջակցության վճարման նախընտրելի եղանակը։
Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձի համար առցանց դիմումը ներկայացվում է նրա ծնողի կամ խնամակալի կողմից։

Իրազեկում ենք, որ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (հանդիսանալ արգելանքի առարկա), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:

Սոցիալական աջակցության ծրագրի գործնական իրացման կարգի ու առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում քաղաքացիները Ստեփանակերտ քաղաքում կարող են դիմել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն, իսկ շրջկենտրոններում՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ»,- գրել է Ներսիսյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net