Վերին Պտղնի գյուղի առաջին փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է եղել
Հրդեհի ահազանգ Վերին Պտղնի գյուղում։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Մայիսի 12-ին, ժամը 16։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի առաջին փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 17։23-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 130 քմ) փայտե և պլաստմասսե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ և էլեկտրական մալուխներ (մոտ 40 գմ)»,- ասված է հաղորդագրության մեջ։
