Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Արցախում նախնական հաշվարկներով շրջափակման հետևանքով աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 10,900 մարդ

0

Արցախում նախնական հաշվարկներով շրջափակման հետևանքով աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 10,900 մարդ: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ մայիսի 11-ին հրապարակած արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակում՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ:

«Շրջափակման ողջ ընթացքում 860 տնտեսվարող սուբյեկտ կամ ընդհանուր թվի 20.1 տոկոսը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը՝ 1,274աշխատակցի դարձնելով գործազուրկ, իսկ 505 տնտեսվարող սուբյեկտ կամ նրանց 11.8 տոկոսը, շարունակելով գործունեությունը, ստիպված աշխատանքից ազատել է 2,908 աշխատակցի:Պետական լրացուցիչ աջակցության շնորհիվ 2,154տնտեսվարող սուբյեկտ պահպանում է 6,031 աշխատատեղ, որոնքգերազանցապես կկրճատվեին, եթե չլինեին շրջափակմամբ պայմանավորված պետական աջակցության ծրագրերը:

Թեև ընկերությունների գերակշիռ մասը արտադրությունում, շինարարությունում, գյուղատնտեսությունում և առևտրում կա՛մ ամբողջովին, կա՛մ մեծ չափով փաստացի չեն կարողանում գործել անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինության և էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խնդիրներով պայմանավորված, սակայն նրանց մի մասը նաև պետական աջակցությամբ դեռևս պահպանում է աշխատակիցներին: Այնուամենայնիվ, ճգնաժամի խորացմանը զուգահեռ արագորեն աճում է գործունեությունը կասեցնող ընկերությունների և փաստացի գործազուրկների թիվը:

Հաշվի առնելով աշխատանքից ազատելու պաշտոնական դեպքերը, ինքնազբաղված անձանց և ստվերային աշխատատեղերի փաստացի կրճատման դեպքերի վերլուծությունը՝ շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով 2022թ. դեկտեմբերի 12-ից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ (ներառյալ՝ աշխատատեղի պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է:

Գազամատակարարման բացակայությամբ և էներգակիրների սղությամբ պայմանավորված տրանսպորտի ոլորտում աշխատող անձինք (տաքսի ծառայություններ մատուցող, բեռնափոխադրումներ իրականացնող և այլն), բախվելով վառելիք հայթայթելու խնդրին, զրկվել են կայուն եկամուտից»,- ասված է արտահերթ զեկույցում։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net