Մոսկվայում Սիրիայի հարցով քառյակի հանդիպումը կառուցողական է անցել․ Չավուշօղլու
Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում կառուցողական էր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրել է РИА Новости-ն։
«Հանդիպումը կառուցողական և արդյունավետ է անցել: Որպես գործընթացի կողմեր, մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, կա միասնական մոտեցում ահաբեկչության դեմ պայքարում, ընդգծեցինք քաղաքական գործընթացի և հումանիտար հարցերի շուրջ համատեղ աշխատանքի կարևորությունը»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին։
Նրա խոսքով՝ Անկարան հանդես է գալիս առանց նախապայմանների և բարի նպատակներով գործընթացը շարունակելու օգտին։
