Միլանի և Ինտերի մեկնարկային կազմերը ՉԼ կիսաեզրափակիչ խաղում․ Մխիթարյանն ընդգրկված է
Երևանի ժամանակով 23։00-ին կմեկնարկի Միլանյան դերբին, սակայն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում։
Միլանի մեկնարկային կազմն է՝ 16 Մայք Մայնան, 23 Ֆիկայո Տոմորի, 24 Սիմոն Կյաեր, 19 Տեո Էրնանդես, 2 Դավիդե Կալաբրիա, 4 Իսմայել Բենասեր, 8 Սանդրո Տոնալի, 33 Ռադե Կրունիչ, 9 Օլիվյե Ժիրու,10 Բրահիմ Դիաս, 56 Ալեքսիս Սալեմակերս
Ինտերի կազմը՝ 24 Անդրե Օնանա, 15 Ֆրանչեսկո Աչերբի, 95 Ալեսանդրո Բաստոնի, 36 Մատեո Դարմիան, 22 Հենրիխ Մխիթարյան, 23 Նիկոլո Բարելլա, 20 Հաքան Չալհանօղլու, 32 Ֆեդերիկո Դիմարկո, 2 Դենզել Դյումֆրիս, 9 Էդին Ջեկո, 10 Լաուտարո Մարտինես։
Աղբյուր՝ ESPN
Իտալական Սերիա Ա-ի ակումբները ՉԼ-ի շրջանակում վերջին անգամ հանդիպել էին հեռավոր 2004/05 մրցաշրջանի ժամանակ։ Քառորդ եզրափակիչ 2 խաղում էլ հաղթել էր Միլանը․ առաջինը՝ 2-0, երկրորդը՝ 0-3 հաշվով։
