Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Զախարովան մեկնաբանում է Վրաստանի վերաբերյալ Պուտինի հրամանագրերը

0

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 10-ի հրամանագրերը, որոնք նախատեսում են Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնում և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկում։

Զախարովան ասել է՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը մանրամասն տեղեկատվություն կհրապարակի թռիչքների վերսկսման մասին հրամանագրի վերաբերյալ։ Զախարովայի խոսքով, բացի այդ չեղարկվել է ՌԴ ԱԳ նախարարության՝ 2019 թվականի հունիսի 21-ի հանձնարարականը, որով Ռուսաստանն իր քաղաքացիներին հորդորել էր ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։

«Այսուհետ Վրաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք միջազգային ուղևորափոխադրումների համար բաց սահմանային անցակետերով՝ առանց վիզայի ռեժիմի, յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում մինչև 90 օր՝ դիվանագիտական, պաշտոնական, մասնավոր, բիզնեսի, զբոսաշրջային, հումանիտար նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ դասընթացների համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան հավելել է՝ միևնույն ժամանակ, Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր մտադիր են ավելի քան 90 օր սովորել ռուսական կրթական հաստատություններում, աշխատանքային գործունեություն իրականացնել, ժամանակավորապես կամ մշտապես բնակվել Ռուսաստանի Դաշնությունում, պարտավոր են մուտքի արտոնագրերով մուտք գործել և դուրս գալ Ռուսաստանի Դաշնությունից:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ընդունված որոշումները՝ թռիչքների վերսկսման և Վրաստանի քաղաքացիների Ռուսաստան կարճատև ուղևորությունների համար առանց վիզայի ռեժիմի ներդրման վերաբերյալ, համահունչ են մեր սկզբունքային մոտեցմանը` հետևողականորեն պարզեցնելու քաղաքացիների միջև հաղորդակցությունն ու շփումները՝ չնայած Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը»,- հավելել է Զախարովան։

Ի դեպ, Ռուսաստանի տրանսպորտի նախարարություն արդեն հայտնել է, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները Ռուսաստանից Վրաստան։

««Ռուսական ավիաուղիները» շաբաթական 7 ուղիղ չվերթ կիրականացնեն Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ՝ հայրենական արտադրության ինքնաթիռներով»,- հայտնել են տրանսպորտի նախարարությունից։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վլադիմիր Պուտինի որոշումը գնահատել է որպես Ռուսաստանի հերթական սադրանք։

Ի դեպ, Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։

Պաշտոնական Թբիլիսին դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։

Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։ Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։

aliq.ge

The post Զախարովան մեկնաբանում է Վրաստանի վերաբերյալ Պուտինի հրամանագրերը appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net