Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Դիարբեքիրում քրդերը հիասթափված են Էրդողանից. նա այստեղ ունի մոտ 20․5% աջակցություն

0

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունն ու ֆրանսիական «France24» լրատվական կայքը հրապարակել են Թուրքիայի նախընտրական պայքարի համատեքստում քրդերի տրամադրությունների վերաբերյալ հետազոտական հոդվածներ։

Հարցումներն ու զրույցներն անցկացվել են Դիարբեքիրում, որտեղ Ռեջեփ Էրդողանի իշխանության գալու առաջին տարիներին վերջինս հավաքել էր մեծ թվով ձայներ, սակայն հետագայում սկիզբ առած տնտեսական ճգնաժամերն ու ազգայնամոլական քաղաքականության արմատավորումը քրդերին «վանել է» Էրդողանից։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, Էրդողանը Դիարբեքիրում ունի մոտ 20․5%, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 76․3% աջակցություն։

«Քանի որ քրդերը կազմում են երկրի բնակչության 20%-ը, ուստի նրանց ձայները որոշիչ են լինելու կայանալիք ընտրություններում»,- գրում է «Reuters»-ը։

Հատկանշական է, որ «Reuters»-ը նշում է, որ շրջանում սահմանափակ աջակցություն ունեցող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ձեռք է մեկնել Քըլըչդարօղլուի օրոք քրդերին և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP), մինչդեռ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ժամանակ մի քանի անգամ պնդել է, որ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և ընդդիմադիր դաշինքի միջև կապ կա՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։ «Reuters»-ն իր զեկույցում ներառել է նաև լրագրող Մեհմեթ Դալգըչի տեսակետը, ով նախկինում աջակցել է Էրդողանին, սակայն այժմ նրա վարած քաղաքականությունից դժգոհ է։

«Ես հիմա ասում եմ՝ փոփոխություններն անհրաժեշտ են Թուրքիային, երիտասարդները հույս չունեն, երիտասարդներն ապագա չունեն»,- ասել է նա:

Մեկ այլ զրուցակից էլ նշել է, որ ինքն ալևի քուրդ է, և իրենց փողոցի տների բնակիչները, որոնց տներն ավերվել են փետրվարյան երկրաշարժերից, չեն ստացել այնքան օգնություն, որքան հարակից փողոցների բնակիչները, ում տներն այդքան վնասներ չեն տեսել։ Նա այս ամենը բացատրել է իշխանությունների վարած պառակտիչ քաղաքականությամբ։

ermenihaber.am

The post Դիարբեքիրում քրդերը հիասթափված են Էրդողանից. նա այստեղ ունի մոտ 20․5% աջակցություն appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net