Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Իմացել եմ, որ դուստրս փոխգնդապետ է, իմացել եմ, որ բացակայում է, բայց չեմ իմացել, որ ռեժիմով բացակայում է. Գասպարյան. «Լուրեր»

0

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստը:Այս մասին հայտնում է «Լուրերը»:

Ըստ մեղադրանքի՝ նախկին ոստիկանապետը խոչոր չափի վատնում է արել։ Դրվագներից մեկի համաձայն՝ նրա դուստրը 2015-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպա, սակայն ծառայության չի ներկայացել: Տեղյակ լինելով այդ մասին՝ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը վատնել է պետական միջոցները, ամեն ամիս իր ստորագրությամբ հաստատել է ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Գասպարյանի դստերը 2015-2018 թվականներին վճարվել է 9 միլիոն դրամ:

Ըստ գործի նյութերի՝ Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ՝ կեղծ փաստաթղթերով Վլադիմիր Գասպարյանի դուստրը ձևական՝ 3 օրով նշանակվել է բարձր պաշտոնի՝ փոխգնդապետի կոչում տալու նպատակով:

Թեմայի առնչությամբ լրագրողները հետաքրքրվեցին Վլադիմիր Գասպարյանից՝ ինչպես է իր դուստրը փոխգնդապետի կոչում ստացել:

«Ժամանակին դատավոր դառնալու համար ստաժ էր պետք, փեսաս ասաց, որ դատավոր վաղը դառնա (դե, ավարտել է, դիպլոմ ունի), դնենք մի տեղ, աշխատի, որ ստաժ պետք է լինի… 1-2 տարի է պետք… Ասացի՝ զբաղվեք: Ես չեմ ողջունել, որովհետև 4 երեխա է ունեցել, չեմ էլ հետաքրքրվել»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Հարցին՝ ինչպե՛ս կարող է տեղյակ չլինել, որ դուստրը փոխգնդապետ է, նախկին ոստիկանապետը պարզաբանեց. «Ես իմացել եմ, որ ինքը փոխգնդապետ է, իմացել եմ, որ բացակայում է, բայց ես չեմ իմացել, որ ռեժիմով բացակայում է»:

Նշենք, որ Լևոն Երանոսյանը ևս այսօր լրագրողներին ասել էր՝ տեղյակ չի եղել, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը աշխատանքի չի գնացել:

Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև իր հանրահայտ դղյակին: Հարցին՝ պետական աշխատողը միլիոն դոլարների հասնող գույքը ինչպե՞ս է ձեռք բերել, նախկին ոստիկանապետը պատասխանեց. «էս տունը իմ հարազատ մարդկանցից մեկն է ժամանակին գնել իր տղաների համար, իր ընտանիքի համար, ոչ թե ինձ համար, իսկ հետո, երբ տղաներն ասել են՝ հա՛յր, մենք մնալու ենք արտասահման, չենք գալու, լավ կլինի՝ քավորով զբաղվեք…. Իմ ծրագրերի մեջ էս տունը չի եղել երբեք, հետո էդպես փոխանցվել է»:

Հարցին՝ ինչի՞ դիմաց են նվիրել տունը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ես էդ ընտանիքի քավորն եմ, և, անկեղծ ասած, ժամանակին, երբ որ էդ մարդը Ռուսաստանում իր բիզնեսն էր դնում, ես չեմ թողել, որ ամեն տեսակ կրիմինալ նեղություն տա էդ մարդուն»:

The post Իմացել եմ, որ դուստրս փոխգնդապետ է, իմացել եմ, որ բացակայում է, բայց չեմ իմացել, որ ռեժիմով բացակայում է. Գասպարյան. «Լուրեր» appeared first on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net