Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները Պուտինի հետ միասին կդիտեն շքերթը Կարմիր հրապարակում
Հաղթանակի օրը Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին շքերթը կտեսնեն Կարմիր հրապարակի ամբիոնից։ Այս մասին գրել է ТАСС-ը։
Այնուհետև պետությունների ղեկավարները միասին ծաղիկներ կդնեն և ոչ պաշտոնական նախաճաշ կկազմակերպեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին «Ռոսիա-1» հեռուստաալիքի հաղորդման ժամանակ։
«Առավոտյան ժամը 10-ին անմիջականորեն կսկսի շքերթը: Նախագահը ելույթ կունենա, նրա հետ ամբիոնում կլինեն պետությունների ղեկավարները: Այնուհետև մենք ելնում ենք նրանից, որ տեղի կունենա համատեղ ծաղկեպսակների խոնարհում Անհայտ զինվորի գերեզմանը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ ոչ պաշտոնական նախաճաշ է նախատեսվում պետությունների ղեկավարների համար։
Շքերթին որպես հյուրեր ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը։
