Добавить новость
123ru.net
World News
Май
2023

1975 թվականի քարտեզով ի՞նչ է շահում Հայաստանը և ի՞նչ է կորցնում

0
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ազատությանը» տված հարցազրույցից հետո քարտեզագիրները փնտրում են Հայաստանի 1975 թվականի քարտեզը։


«Մենք ասում ենք՝ ամբողջ սահմանագիծը պատրաստ ենք ընդունել 1975 թվականի քարտեզներով», - ասել էր Փաշինյանը։




Քարտեզագիր Շահեն Շահինյանը հենց այդ թվականի քարտեզ չի ուսումնասիրել։ Հայ-ադրբեջանական տարածքային վեճերի թեմայով գիտական աշխատանքների հեղինակ, պատմաբան Համո Սուքիասյանը նույնպես այդ թվականի քարտեզի վերաբերյալ տեղեկություն չուներ։


Պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը շուրջ 20 տարի առաջ Մոսկվայից ձեռք է բերել Խորհրդային Միության ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական քարտեզները. - «Մինքենդ՝ 1975 թիվ։ Հաջորդը, Գորիս՝ 1975 թիվ...»


Տարբեր տարիների են տպագրված, բայց հիմնականում 70-ականներին։ «Սրանք վերջին քարտեզներն են», - ասում է Վիրաբյանը։


Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբի 1974 ի ռազմական քարտեզներն են քարտեզագետ Ռուբեն Գալչյանի թղթապանակում ու համակարգչում՝ շուրջ 250 կտոր։ Գալչյանը ենթադրում է վարչապետ, թե Փաշինյանը հենց այս սահմանների մասին է խոսել. - «Էս քարտեզների հիման վրա մենք անկախություն ենք ձեռք բերել։ Մինչև 91 թիվը էս սահմանները չեն փոխվել»։


Այստեղ Հայաստանը 29 800 քառակուսի կիլոմետր է և ունի ադրբեջանական անկլավներ՝ 7 անբնակ գյուղ Տավուշում, որոնց միջով սակայն անցնում է հայ-վրացական միջպետական սահմանը, և այժմ հայերով բնակեցված Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին Սյունիք տանող մայրուղու վրա։


Սահմանազատման ու սահմանագծման գործը 70-ականների քարտեզով իրականացնելը նշանակում է անկլավների վերադարձ։ Բայց Արծվաշենն էլ 92-ին ադրբեջանական զինուժը գրավեց։ 4 հազար հայ բնակիչ ունեցող գյուղ էր, տարածքով համարյա նույնը, ինչ ադրբեջանական բոլոր անկլավները միասին։ Սրանից բացի, վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ է թվարկել է՝ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանին մի շարք տարածքներ են անցել Պառավաքար, Բերքաբեր, Վազաշեն սահմանային գյուղերից։ «Ազատության» հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել այդ տարածքները, մենք նույնպես պատրաստ ենք վերադարձնել անկլավները։


Տավուշի Բերքաբեր համայնքի մշակովի հողերը՝ 800 հեկտար, ամբողջը Ադրբեջանի հսկողության տակ է։ «Վարելահող, մշակվող հողատարածքներ մնացել ա ջրամբարի մյուս ափին։ Բերքաբերցիների դեղձի, խաղողի, նռան այգիներն են, - ասում է համայնքապետ Տիգրան Հարությունյանը։ - «Հիմա իրանք ամբողջը ոչնչացրել են, ոչ մի բան չկա։ Էս պահին մի փոքր նռան այգի ա մնացել, որը վերջին տարիներին սկսել են մշակել»։


Եթե այդ ջրամբարի հայկական ափը վերադարձվի, պատրաստ ենք մշակել ,-ասում է Տիգրան Հարությունյանը։ Պաշտոնական Երևանը ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղարի դեմքով հայտարարել էր, որ հայկական կողմը ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով, սպասում են իրավական հիմքերի Ադրբեջանից։




Քարտեզագետ Գալչյանը վստահ է, որ այդպիսի հիմքեր Բաքուն չի գտնի. - «Նախ ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի։ Երկրորդը, ամենակարևորը՝ Ադրբեջանի սահմանադրության ակտը երկրորդ հոդվածում ասում է՝ մենք ժառանգն ենք 1918-20 թվականների Ադրբեջանի Հանրապետության և նրա տարածքի։ 1918-20 թվականներին ոչ մի անկլավ գոյություն չուներ, դրանք ստեղծվեցին 1936-39 թվականներին»։


Ընդունելի փաստարկ չի համարում այն, թե Տավուշի այդ լքված գյուղերում կամ Տիգրանաշենում նախկինում ադրբեջանցիներ են ապրել. - «Ճիշտ է, ապրել են երկու հարյուր տարի։ Ղարաբաղում էլ մոտ երկու հազար տարի հայեր են ապրել։ Ուրեմն ամբողջ Արցախը հայկական ակնլավ պիտի լինի»։


Հայ-ադրբեջանական սահմանի գծման գործընթացում որքան էլ իրավական հիմք ունեն Խորհրդային Միության քարտեզները, ադրբեջանական կողմը հայկական տարածքներում խորանում է սեփական քարտեզներով։ Քարտեզագետն այդ թղթերն էլ ունի. - «Ինքն է գծում քարտեզը, ասում է՝ սա իմն է»։


Գալչյանը վստահ է, որ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք հատվածներում դեպի հայկական տարածքներ խորացած Ադրբեջանը փորձելու է բանակցության հիմք սարքել իր իսկ պատրաստած բոլորովին թարմ քարտեզները։




 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net