Добавить новость
123ru.net
World News
Май
2023

33 օր շրջափակման մեջ էինք, ծանր կորուստներ ենք կրել․ 99-ամյա հայ վետերանին հրավիրել են Մոսկվա

0

Հայրենական մեծ պատերազմի  վետերան 99-ամյա Ներսես Սիմոնյանին հրավիրել են Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա տոնական  միջոցառումներին։   Ներսես պապը Հայրենական պատերազմի դրվագները հաճախ է հիշում։ Մայիսին հիշողություններն ավելի են  թարմանում․

«1942 թվականի օգոստոսին ես զորակոչվեցի Սովետական բանակ, ամբողջ հյուսիսային Կովկասը գրավված էր, մնացել էր գրավելու Սև ծովի ափը, Նովոռոսիյսկի ափը գրավված էր մինչև Կովկաս։ ես զորակոչվեցի բանակ և երկու ամիս ծառայելուց հետո 1942 թվականի նոյեմբերին արդեն մեկնեցի ռազմաճակատ և մտա Նովոռոսիյսկ։ Քաղաքը գրավված էր ամբողջությաամբ և միայն քաղաքի ծայրամասն էր մնացել մեզ։ Սովետական բանակը 1943 թվականին նոր կարողացավ հարձակում կատարել գերմանացիների վրա, և ազատագրեցին Հյս Կովկասը, բայց Նովոռոսիյսկը էլի մնաց բռնագրավված։ Այդ ժամանակ ես 318 դիվիզիայում էի ու մեր հարևան դիվիզիան էր հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան։ 1943 թվականի սեպտեմբերի 16-ին մեր բանակը հարձակում գործեց, և ազատագրեցինք Նովոռոսիյսկը, Նովոռոսիյսկի ազատագրումը շատ կարևոր նշանակություն ունեցավ»։

Նովոռոսիյսկից հետո 318-րդ դիվիզիայի կազմում նա մասնակցում է Սևաստոպոլի ազատագրմանը, որի ժամանակ ծանր վիրավորվում է։

Հիշում է, թե ինչ դժվար օրեր էին, երբ դիվիզիան հայտնվել  էր շրջափակման մեջ։

Զինակիցների մեծ մասը զոհվել էին այդ ժամանակ «33 օր շրջափակման մեջ ենք եղել և իհարկե այդ շրջափակման ընթացքում ծանր կորուստներ ենք կրել, մեր դիվիզիայի 70 տոկոսը զոհվեց»։

Ներսես պապը հյուրեր միշտ է ունենում՝ բարեկամները, հարեւանները, տարբեր բուհերի ուսանողներ։ Լուսանկարվում են նրա հետ, լսում պատմություններ պատերազմական օրերի մասին, հետաքրքրվում, թե որ մեդալը ինչի համար է ստացել։

Շատ է սիրում խաղալ ծոռների հետ։ Օրվա մեծ մասն անցկացնում  է նրանց հետ։  Ներսես պապը  4 զավակ է մեծացրել, ունի 9 թոռ և 12 ծոռ։   Հայրենական մեծ պատերազմի վետերանը առողջ ապրելակերպի իր դեղատոմսով է կիսվում։ Չնայած 99 տարեկան է, բայց ամեն օր պարտադիր  մարզվում է 

«Ես ժամանակին սնվում եմ, ոչ ավելորդ, հետո այդ հարբեցողություն բան, էդպիսի բաներ չկան, և երեխաներին էլ այդպես եմ դաստիարակել, անձնական օրինակով։ Բոլորովին չեմ ծխել։ Իմիջիայլոց, հանգիստս ես անցկացնում եմ սանատորիաներում, մարզվում եմ։ Առավոտ դուրս եմ գալիս ու այստեղ մարզանք եմ կատարում, պատահական չէ, որ ես 99 տարեկան մարդ եմ ու ուժեղ եմ, իմ դեմքին նայի, կտեսնես, որ կնճիռներ բան չկան»։

Ներսես պապը  պարտադիր հետևում է Հայաստանի շուրջ կատարվող իրադարձություններին։ Վստահ է, որ դժվարությունները անցողիկ են «Հայաստանը, գիտես, չնայած թշնամիներով է շրջապատված, բայց մեր ժողովուրդը դարերի ընթացքում որ հաղթանակով դուրս է եկել հասել է մինչև այս օրը, հիմիկվանից ու սրանից հետո էլի հաղթանակով դուրս կգա»։

 Մանրամասները՝ տեսանյութում։

a1plus.am

The post 33 օր շրջափակման մեջ էինք, ծանր կորուստներ ենք կրել․ 99-ամյա հայ վետերանին հրավիրել են Մոսկվա appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net