Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Մոդեռնիզացիան և մենք

0

Վերջերս բախտ վիճակվեց զրուցելու մի երիտասարդ հնագետի հետ։ Զրուցում էինք բրոնզեդարյան հասարակությունից, երբ հասանք այն մտքին, որ ամեն անգամ, երբ ինչ-որ նորարարություն էր ստեղծվում, ինչ-որ բան մոդեռնիզացվում էր, դա ուղղակիորեն ազդում էր հասարակության վրա։ Եվ խոսքը խորքային ազդեցության մասին է, երբ հասարակությունը, նրա մեջ առկա կապերի ձևերը փոխվում են։ 

Այստեղ ուզում եմ հատուկ նշել՝ նորարարությունն այն է, ինչ հիմնովին ինչ-որ բան է փոխում հասարակության կյանքում՝ ուղղակի կամ անուղղակի ազդելով գրեթե բոլոր ոլորտների վրա։ Ռադիո, ինտերնետ, հակաբեղմնավորիչներ, հակաբիոտիկներ, այֆոն… այս նորարարություններն ազդում են հասարակության ձևի և կառուցվածքի վրա:

Ծննդաբերության պլանավորումից մինչև կյանքի միջին տևողության երկարում, բիզնեսի կառավարումից մինչև քարոզչության հզոր ազդեցություն և ցանցային կառույցներ… Այս ամենին կարելի է վատ կամ լավ վերաբերվել, բայց չի կարելի չընդունել, որ դրանք իրոք փոխել և փոխում են մարդկային հասարակությունը։

Քաղաքականության, իսկ ավելի ճիշտ՝ երկրի կառավարման մեջ «մոդեռնիզացիա» տերմինը շատ ավելի լայն և ընդգրկուն է։ Այն ենթադրում է լրջագույն փոփոխություններ ըստ ժամանակի պահանջի և կարողության, որի հետևանքները խոստումնալից են, բայց՝ դժվարհաշվարկելի։ Եվ հենց այստեղ է, որ մենք տեսնում ենք արդի աշխարհի գրեթե բոլոր հասարակությունների միջև անցնող ջրբաժանը։ 

Հայաստանում նկատած կլինեք պրոռուսական և պրոարևմտյան դիսկուրսները, որոնք առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի մասին չեն։ Մինչդեռ եթե մի կողմ դնենք փաթեթավորումը, այս երկու ճամբարները նաև մոդեռնիզացիայի և հասկանալի ավանդականության մասին են։ Պայմանական արևմտամետ կողմը խոսում է նորարարական տեխնոլոգիաներից, բանակի և հասարակության վերափոխումից, մինչդեռ պայմանական ռուսամետ կողմը կարծում է, որ այդ ուժգին փոփոխությունները կարող են պատուհաս դառնալ մեր գլխին։ Այս երկու պնդումների մեջ էլ ճշմարտություն կա։ Ցավոք, ոչ ոք չի կարող ապագան տեսնել և ասել, թե մեզ ուր կտանի ուժգին մոդեռնիզացիան կամ ավանդականի քարոզը։ 

Իրավիճակը փչանում է նաև նրանով, որ տարբեր երկրների էլիտաներն են այս կռվի մեջ մտնում։ Քանի որ մոդեռնիզացիայի վտանգներից մեկն էլ այն է, որ գալով, այն փոխելու է հասարակությունը: Որպես արդյունք՝ հին բարքերի ալիքի վրա իշխանության եկած էլիտան ամենայն հավանականությամբ իր տեղը կզիջի նորին։ Իսկ դա ոչ ոք չի ուզում։ 

Այս դաշտում ավտորիտար ռեժիմները հետաքրքիր են խաղում։ Գահընկեց չլինելու համար մի կողմից ուժգին քարոզում են հինը, բարին, ավանդականը, իսկ մյուս կողմից՝ փորձում բոլոր նորարարություններն իրենց ձեռքի տակ առնել։ Կառավարել։ Չինաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը և շատ այլ պետություններ դրա վառ ապացույցն են։ Դեմոկրատական աշխարհում ամեն ինչ ավելի բարդ է։ Այս թեմայի շուրջ կռիվներն ու բորբոքված կրքերը չեն հանդարտվում։ Փորձում են հարցը կարգավորել օրենսդրական մեխանիզմներով, բայց դեռ շատ ծուռտիկ-մռտիկ է ստացվում։ 

Դառնանք Հայաստանին։ Մենք էքզիստենցիալ վտանգի առաջ ենք կանգնած, և արդեն հստակ է, որ անհապաղ ինչ-որ բան անել պետք է։ Դա, կարծում եմ, անգամ գործող իշխանություններն են գիտակցում։ Խնդիրը, սակայն, մեր դեպքում նույնպես էլիտաների մեջ է։ Եվ նրանց առջև ծառացած հարցը իրոք հեշտ չէ։ Մի կողմից, եթե մենք ուզում ենք վաղ թե ուշ մեզնից որպես երկիր ինչ-որ բան ներկայացնել, պետք է անխոտոր գնանք դեպի մոդեռնիզացիա, բայց այս սրընթաց ճանապարհին հասարակությունը կարող է այնպես փոխվել, որ ներկայիս էլիտաները պարզապես ի վիճակի չլինեն կառավարել ընթացքը, և լիովին նոր ալիք (ու խոսքը փողոցային ալիքի մասին չէ) նրանց կարող է վերցնել և մի կողմ շպրտել։

Այսպիսով՝ մի կողմից առջևում մոդեռնիզացիայի դուռն է, որի հետևում բաց և անկանխատեսելի օվկիանոս է, որտեղ նաև ռիսկերն են շատ, և հնարավոր է խեղդվել։ Մյուս կողմում ավանդականի դուռն է, որը թեկուզ հանգիստ, բայց ճահճանման տարածք կարող է դառնալ, որի մեջ կարող ենք թաղել ոտքի կանգնելու բոլոր հնարավորությունները։

Այսօր իշխանությունները այս հարցը հնարավորինս ձգձգում են՝ փորձելով մոդեռնիզացիայի իմիտացիա կազմակերպել։ Աղմուկը շատ է, խոսքը՝ քիչ։ Համ բողոքողների, համ էլ պահանջողների աչքերին կարելի է թոզ փչել։ Բայց իմիտացիան երկար ձգվել չի կարող, վաղ թե ուշ որոշում կայացնելու ժամանակը կգա։ Եվ որոշում կայացնողները կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը, չնայած նման բաներ չեն սիրում: 

Լիանա Խաչատրյան

MediaLab.am

The post Մոդեռնիզացիան և մենք appeared first on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net